Շաբաթ , 23 Սեպտեմբերի 2023

Կալանք է դրվել Սերժ Սարգսյանի և նրա դստեր գույքի վրա

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատախազության հայցադիմումը։

Այս գործով որպես պատասխանող անցնում են նաև Սարգսյանի երկու դուստրը՝ Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը: «Լուրերի» հարցին ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից:
Դատարանը որպես հայցի նախնական ապահովման միջոց կալանք է դրել Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի գույքի վրա:
Հայցը կքննվի 2023-ի հունվարին. Հակակոռուպցիոն դատարան ներկայանալու ծանուցումներն արդեն ուղարկվել են Սերժ Սարգսյանին և նրա դուստրերին:
Թե իրավապահները Սարգսյանների ո՛ր գույքերն են համարել ապօրինի ծագում ունեցող, դեռ հայտնի չէ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի» առողջական վիճակի և խափանման միջոց կալանքի հետ համատեղելիության առնչությամբ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է

Արթուր Սարգսյանի առողջական վիճակի և խափանման միջոց կալանքի հետ համատեղելիության առնչությամբ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու …