Տարեվերջին սովորաբար ընդունված է ջերմ բարեմաղթանքներ հղել միմյանց, բարեկեցություն ու առողջություն մաղթել, նորանոր ձեռքբերումներ, և այսպես շարունակ:Հիմա էլ, իհարկե, կարելի է շարունակել ավանդույթն ու ջերմ բարեմաղթանքներ հղել միմյանց, ամենակարևորը՝ խաղաղություն մաղթել մեր երկրին, համայն հայությանն էլ՝ համբերություն ու իմաստնություն, բայց երկրի վիճակն այժմ այնպիսին է, որ շաբլոնային տեքստերը է՛լ չունեն …
Կարդալ »30 Դեկտեմբերի, 2022 - Օրվա արխիվ
Մարտակերտի շրջանի Մեծ Շեն համայնքի խանութներում 20 տոկոս ապրանք է մնացել
Արցախում պարենային դեֆիցիտն օրեցօր մեծանում է։ Շուրջ երեք շաբաթ շրջափակման մեջ գտնվողՄարտակերտի եւ Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարները NEWS.am-ի հետ զրույցում պատմել են, որ խանութները կիսադատարկ են, շաքարավազ, կրուպեղեն, բանջարեղեն, մրգեր խանութներում չկան։ Չնայած այս ծանր դրությանը՝ արցախցիները փորձում են չկոտրվել։ «Շաքարավազ, ձեթ, բանջարեղեն, կարելի է ասած՝ ընդհանրապես չկա։ …
Կարդալ »Աշխարհը հետևում է մեզ, հետևում է նաև մեզ սովի մատնելու մարմաջով տարված երկրին, որով չափվում է արցախցիներիս դիմացկունությունը
Այս անգամ տարբեր էին արցախցիներիս գնումները, շատ տարբերվող աշխարհի մյուս երկրներից։ Ամեն տարի Ամանորի նախորդող օրերին առատ գնումներից դատարկվում էին խանութները։ Այս անգամ էլ Արցախում արտաքուստ թվում է` նույնն է, բայց ո՛չ, այն տարբերվող է… Եվ ինչո՞վ կամ գուցե ինչերո՞վ։ Չէ՛, սրտաճմլիկ խոսքեր չեմ գրի, երբ շատ-շատերի նման սիրտս դեռ …
Կարդալ »Իշխանությունները պատրաստվում են տեղեկատվական պատերազմի. ո՞ւմ դեմ
Իշխանությունները որոշել են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրջագույն փոփոխություններ մտցնել. Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանի նախարար նշանակվելուն գրեթե զուգահեռ Արդարադատության նախարարությունը առաջ է քաշել է մի գաղափար, ըստ որի՝ նախատեսվում է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել կարծիքի արտահայտման ազատության հարցում, տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք …
Կարդալ »