Երեքշաբթի , 28 Մարտի 2023

Ապրեք նրանով , ինչ ունեք և ով կաք. պարզապես մեկ-մեկ նայեք երկնքին. Արսեն Արշակյան

 


«Գողցողների» դարաշրջանը սկսվել է չգիտեմ երբ, բայց դեռ չի ավարտվում։ Մարդկային տեսակը բազմատեսակ է։ Բոլորը գողանալու հակում ունեն։ Ամեն ինչ գողանում են, անկախ նրանից , որ չունեն այդ գողոնի կարիքը։ Բառիս ամենաուղիղ իմաստով։ Անգամ Հայրենիքդ են գողանում , բարությունդ գողանում են իրենց սխալ պահվածքով, ստիպվվծ չարանում ես։ Սերդ և հարգանքդ են գողանում , ստիպված ատում ես։ Մեծ ախոռժակով փորձում են ծամած հացը գողանալ բերանիցդ։ Ամեն ինչ են գողանում։ Մարդ տեսակդ են ուզում գողանալ , որ նմանվես իրենց։ Մեծ հույսերով բանկային հաշիվներդ են գողանում, սակայն նեղսրտում քո հեռատեսությանը ծանոթ չլինելու պատճառով։ Թասիբդ են ուզում գողանալ , որ իրենց նման փալաս դառնաս, բարոյականություն են ուզում գողանալ , որպեսզի իրական բոզից , բարոյական երևան ։
Բաներ կան , որ հնարավոր չէ գողանալ ։
Ապրեք նրանով , ինչ ունեք և ով կաք։ Պարզապես մեկ-մեկ նայեք երկնքին ։
Վերևում Աստված կա «հարգելի գողցողներ»։
Արսեն Արշակյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Տիկին Հասմիկը համարյա հատում է իննսունը, սպասում է որդուն, որ իրեն թևանցուկ արած դուրս կբերի արդեն բանտախուց դարձած ծերանոցից․․․Հայկուշ Նազինյան

Երբ նոր էի եկել Ամերիկա, բարեկամուհիներիցս մեկն այսպիսի արտահայտություն արեց․«Այս երկիրն այնքան սրտացավ է,որ ծերերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով