Ի՞նչ է պահանջել Նիկոլ Փաշինյանը գերմանահայ համայնքից

Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, նրանց հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քանի որ հայկական պետությանը «բան սպառնում է», ուստի հայկական ներուժը պետք է կենտրոնացվի՝ Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու համար: «Մեր բյուջեն պետք ա տասնապատկվի, մեր ՀՆԱ-ն պետք ա տասնապատկվի, մեր քաղաքական, ռազմական, տնտեսական կարողությունները պետք ա ավելանան»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ որպեսզի դա տեղի ունենա, հարկ է հասկանալ աշխարհի կանոնը. մենք չենք կարող անընդհատ երթևեկության կանոնները խախտելու տրամաբանութամբ առաջնորդել մեր պետությունը:
Նիկոլ Փաշինյանը թվարկել է այն «պետք ա»-ների շարանը, որն իրականում անսպառ է. ցանկացած մեկը, ով քաջածանոթ է հայաստանյան ռեալներին ու խնդիրներին, կհաստատի որ դրանց ուղղակի վերջ չկա, քանի որ իսկապես քանդված է Հայաստանը՝ հանդիսանալով, ըստ էության, պարզ բուտաֆորիա: Բայց Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ Հայաստանը առնվազը նախքան հեղափոխությունը հանդես է եկել երթևեկության կանոնները խախտողի դերում, մոռացել է կամ չի ցանկացել ասել, թե որ ուղղությամբ է ինքը տանում «Հայաստան» անվամբ նավն աշխարհի փոթորկալից ծովում, եթե մտադրվել է խաղալ ընդունված կանոններով:
Միաժամանակ աչք է ծակում նրա այն պնդումը, թե մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կենտրոնացնել հայության ներուժը: Մասնավորապես՝ ողջամիտ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է արել «Քաղաքացիական պայամանագիրը»՝ Նիկոլ Փաշինյանի մատնանշած խնդիրը լուծելու համար՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ վերջին 5 տարում ոչ թե մեկտեղվել, այլ միայն ջլատվել է հայության ներուժը, փաստացի ոչնչացվել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, անշուշտ, վարվող պետական քաղաքականության հետևանքով: Գալ ու նույն Գերմանիայի հայերից պահանջել ուժերի մեկտեղում մի դեպքում, երբ ինքդ ես սեպ խրում հայության կոկորդում, առնվազը անտրամաբանական է, անընկալելի:
Հիմնական պատճառը, որի հետևանքով այսօր պառակտված է հայությունը, իշխանությունների կողմից վարվող թրքանպաստ քաղաքականությունն է: Համաշխարհային որոշ կենտրոններից ստանալով Հայաստանի քայքայման ծրագիրը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարույթյունը, ինչպես ասում են, վիզ է վերցրել՝ այն մինչև վերջ իրականացնելու՝ առանց հասկանալու, թե ուր են հայութանն առաջնորդում աշխարհի կողմից թելադրված «երթևեկության կանոնները»:
Գ.Մ.
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ժաննա Անդրեասյանի դավադրությունը. Հայաստանի թրքացումն անխուսափելի է

Իրավական նախագծերի միասնական կայքից հայտնի է դարձել, որ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ԿԳՄՍՆ-ն մտադիր է դպրոցներում …