Կոռուպցիայի արմատը. ովքե՞ր են խանգարում Հայաստանի զարգացմանը

«Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարկված «Տնտեսական ազատության ինդեքս – 2023» զեկույցում, որով գնահատվում է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում Հայաստանում տնտեսական ազատության աստիճանը, Հայաստանը զբաղեցրել է համաշխարհային վարկանիշային աղյուսակում 50-րդ տեղը, իսկ Եվրոպայի տարածաշրջանում՝ 28-րդ: Այս ցուցանիշը 2001թ.-ից ի վեր ամենացածրն է:

Ընդ որում՝ հետաքրքիր է, որ նման ցածր ցուցանիշի հիմնապատճառներից է մատնանշվել դատական համակարգում առկա խնդիրները:
Ըստ զեկույցի՝ Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները` շարունակելով մնալ լուրջ հիմնախնդիր:
Նման գնահատականը՝ Նիկոլ Փաշինյանի՝ իրենից կոռուպցիայի անխոնջ մարտիկի կերպար կերտած վարչապետի կառավարությանը, խայտառակություն է:
Ստացվում է, որ նույնիսկ նախկինների օրոք է այս իմաստով Հայաստանում շատ ավելի բարվոք վիճակ է եղել, քան է հիմա՝ չնայած այն փաստին, որ այս իշխանությունները հենց կոռուպցիայի դեմ պայքարի մասին քարոզչական թեզերի ու հավաստիացումների շնորհիվ էին կարողացել իշխանություն վերցնել 2018-ին:
Հայտնի է, որ հատկապես վերջին տարիներին իշխանությունների ուշադրությունը՝ դատական համակարգի նկատմամբ, բավական մեծացել է: Օրինակ՝ բոլորվին վերջերս նույն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի աշխատավարձը դարձրեցին 3 մլն դրամ այն դեպքում, երբ Հայաստանում միջին կենսաթոշակը չի գերազանցում 100 եվրոն: Դատավորների աշխատավարձերը նույնպես էապես բարձրացվել էին՝ համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի պատճառաբանմամբ:
Սա նշանակում է մեկ բան՝ Հայասանի հասարակությունը խաբված է, քանզի եթե հարկատուների հաշվին հարստանում են դատաիրավական համակարգի աշխատողների, պաշտոնյաների, ղեկավրների գրպաններն ու դրամապանակները, իսկ դրան զուգահեռ երկրում կոռուպցիան է՛լ ավելի է արմատավորվում՝ թողնելով խիստ բացասական կողմնակի ազդեցություն, նշանակում է՝ իշխանությունները զբաղված են մարդկանց «ականջներից լապշա կախելով»՝ բավարարելու բացառապես իրենց քաղաքական պահանջմունքները:
Չմոռանանք, որ դատաիրավական,ինչպես նաև նույն ոստիկանական համակարգի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հոգածությունը բացատրվում է բացառապես սեփական աթոռի պահպանման ու իշխանության շարունակականության հարցում այդ օղակների ունեցած կարևոր դերով:
Փաշինյանը, ըստ էության, կաշառում է դատավորներին ու ուժայիններին՝ նրանց իր համար խամաճիկի վերածելով ու փոխարենը «լևի» եկամուտներ ունենալու արտոնություներ տալով, բայց դրա հետ մեկտեղ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա ստեղծելով:
Գ.Մ.
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինչո՞ւ նյարդային շարժումներ անել, եթե կարելի է կլորիկ «փրկագների» հաշվին դառնալ միլիարդատեր

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձել է հեղափոխությունից ի վեր իշխանություններին հանրության կողմից տրվող այն հարցին, …