Երեքշաբթի , 5 Մարտի 2024

Ի՞նչ ցույց տվեցին Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրությունները


Արձագանքները՝ կապված Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրությունների հետ, բավական հակասական են: Ինչպես միշտ, իշխանությունները դրանք շտապել են գնահատել որպես ժողովրդավարության հաղթանակ՝ հայտարարելով, որ ոչ մի կեղծիք էլ չի եղել, իսկ ահա ընդդիմությունը բնավ հիացած չէ արդյունքներով՝ հիմնավորված կերպով մատնացույց անելով ընտրություններում տեղ գտած կեղծիքների փաստը, որոնց մասին վկայող նյութեր էին կարողացել հայթայթել անգամ լրատվամիջոցները:
Ի՞նչ հետևություն կարելի է անել ընտրություններից:
Բանն այն է, որ այս հարցի պատասխանը բավական ոչ միանշանակ է՝ ոչ մի դրական հետևություն չտվող: Եթե, այնուամենայնիվ, ճիշտ է իշխանությունը, և կեղծիքների թիվը զգալի չի եղել՝ վերջնական արդյունքի վրա ազդող, ապա ՔՊ-ի հաղթանակը կարելի է ուղղակի խայտառակություն համարել, քանի որ ականատես ենք դառնում նրան, թե ինչպես է հերթական անգամ ժողովուրդը սեփական ճակատագիրը վստահում երկիրը պարտության տարած, պրակտիկորեն ոչ մի իրական ձեռքբերման չառաջնորդած իշխանություններին: Սա կարող է վկայել հասարակության մեջ առկա ապատիայի մասին: Մարդիկ կորցրել են կողմնորոշվելու իրենց ունակությունը՝ ՔՊ-ից անդին ոչինչ չտեսնելով, ինչը նշանակում է, որ իշխանությունները քարտ-բլանշ են ստանում՝ երկիրն առաջնորդելու իրենց ուզած ճանապարհով, իսկ արդյունքների համար ժողովրդին պատասխանատու հռչակելու:
Իսկ եթե ընտրակեղծարարությունները եղել են այնպիսի ծավալի, որ էականորեն ազդել են արդյունքների վրա, ապա այդ դեպքում էլ կփաստվի, որ ոչինչ այս երկրում իրականում չի փոխվել, և ինչպես նախկիններն էին կեղծում ընտրությունների արդյունքները, այնպես էլ սրանք են շարունակում նույն ավանդույթները՝ չհրաժարվելով վերարտադրման գաղափարից:
Գլխավոր հետևությունը, որ պետք է անել ընտրություններից, այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտն այսօր պրակտիկորեն զրոյացված է, չկա իրական քաղաքական պայքար: Թե ինչի հետևանք է դա, իհարիե, կարելի է երկար-բարակ պարզաբանել, բայց ինչպիսին էլ լինի այդ պարզաբանումը, այն չի փոխելու աքսիոմատիկ ճշմարտությունը՝ նման քաղաքական դաշտով Հայաստանն ապագա չունի:
Գ.Մ.
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Կարգին Հայկոն» տրանսպորտի թանկացման խնդրի ալիքի վրա փորձում է փիառվել

Կուսակցություն ստեղծելու վերաբերյալ լուրջ ծրագրեր ունեցող «Կարգին Հայկոն» է ժողովրդին աչքալուսանք տվել՝ հայտարարելով, որ քաղաքապետարանի …