Երեքշաբթի , 5 Մարտի 2024

Բայդենին չես խաբի

Մասնակցելով Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին,որն անցկացվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ, առցանց ձևաչափով՝ Նիկոլ Փաշինյանը, փորձելով ազդեցիկ դարձնել Հայաստանի ձայնը, վստահեցրել է, որ Հայաստանը վստահ քայլերով գնում է ժողովրդավարության ուղով՝ որպես իր խոսքերի ապացույց մատնացույց անելով իրեն ձեռնտու ինչ-որ վարկանիշային աղյուսակներ:

Օրինակ՝ Փաշինյանը պարծեցել է Հայաստանում համացանցի ազատության մակարդակով, ինչպես նաև խոսել ազատ խոսքի հանդեպ ունեցած մեծ հարգանքի մասին, ինչը, ըստ Փաշինյանի, աներկաբա վկայում է Հայաստանի ժողվովրդավարական ստատուսի մասին: Միևնույն ժամանակ դրան զուգահեռ ՀՀ վարչապետը բարձրացրել էր նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը՝ ժողովրադավար աշխարհին կոչ անելով համատեղ ջանքերով զսպել Ադրբեջանի ախորժակը:
Նիկոլ Փաշինյանը, իհարկե, ժողովրդավար երկրներին Հայաստանի մասին ողջ ճշմարտությունը չէ, որ պատմել է՝ իրականությունը ներկայացնելով իր իշխանությանը ձեռնտու կերպով:
Ճիշտ է՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե նա Հայաստանի ժողովրդավարութան մասին իր ճոխ ելույթը փորձել է ծառայեցնել ՀՀ շահերին՝ նկատի ունենալով Արցախի խնդրի ուղղությամբ աշխարհի ուշադրության կենտրոնացմանն ուղղված ջանքերը, բայց իրականում նրա կողմից առաջնային խնդիր է դիտարկվել սեփական իշխանության պահպանման հարցը, քանի որ, եթե այդպես չլիներ, ապա նա վաղուց պետք է հրաժարական ներկայացներ՝ արհեստականորեն չսրելու Բաքվի ատամները:
Քանի դեռ իշխանության է Արցախի կապիտուլյացիան ստորագրած քաղաքական ուժը, ոչ ոք Հայաստանին չի կարող օգնել, ոչ ոք Բաքվին չի կարող զսպել, ոչ ոք նման ղեկավարության ելույթները չի կարող լուրջ ընդունել:
Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանում ժողովրդավարության մակարդակի խնդրին, ապա նույն ԱՄՆ-ից ստացվող վերջին զեկույցները, ցավոք, մխիթարական չեն. դրանք փաստում են, որ այն հանձնառությունը, որը սահմանվել էր 2018-ի հեղափոխությամբ, ոչ միայն գերակատարված չէ, այլև երկիրը դեռևս նույնիսկ դրան մոտ էլ չէ, ինչը թերևս բնական է, քանի որ չի կարող իրական ժողովրդավարություն լինել այն երկրում, որտեղ իշխանությունը հենվում է բացառապես ուժային կառույցների վրա՝ ազգի վզին փաթաթելով ոչ միայն ոչ պոպուլյար, այլև ազգային անվտանգության տեսանկյունից խիստ վիճելի որոշումներ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նախագահ Արմեն Խաչատուրյանը Բաղդադում ի ցույց է դրել թուրքական օրակարգին իր նվիրվածությունը

Խիստ սակավ լիազորություններով օժտված ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՔՊ-ի «խաղաղության օրակարգը» փորձել է գովազդել նաև …