Հերթական սկանդալը՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. ի՞նչ է տեղի ունեցել

Հայաստանն ապշած է ԱԺ նախագահի աթոռին բազմած Ալեն Սիմոնյանի ու հայրենադարձ սփյուռքահայ Կարեն Մկրտչյանի միջև տեղի ունած միջադեպից: Մասնավորապես՝ դեպքը տեղի էր ունեցել սակուռայանոց դարձող Կասկադում, երբ լսելով իր հասցեին նետված դավաճանի մեղադրանքը՝ Ալեն Սիոնյանը հրահանգել էր ոստիկաններին բռնել Կարեն Մկրտչյանի ձեռքերը, ինչից հետո թքել էր նրա երեսին՝ հենց նման կերպ իբր հակադարձելով նման վանկարկումներին:

Ալեն Սիմոնյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է բախման մեջ: Կասկադը դարձել է նրա համար բավական խորհրդանշական վայր, քանի որ միառժամանակ առաջ էլ մի կնոջ հետ էր բախում գրանցվել մոտավորապես միևնույն մոտիվներով:
Սա նշանակում է, որ իրավիճակը ԱԺ նախագահի համար իսկապես քրոնիկական է: Իհարկե, ոչ միայն նրա, այլև ողջ ՔՊ-ական իշխանության համար, քանի որ եթե մեկը ծառային համարում է դավաճան, ապա դժվար թե տիրոջը կարծի հայրենասեր: Ասել կուզի՝ դավաճան համարվում է ոչ միայն կոնկրետ այս կամ այն անձը, այլև ամբողջ իշխող էլիտան՝ մի բան, որը գործնականում անհնարին է դարձնում Հայաստանում նորմալ մթնոլորտի ստեղծման հնարավորությունը:
Ալեն Սիմոնյանի վարքագիծը, իհարկե, հույժ դատապարտելի է, քանի որ նրա այդ արարքն ուղղակի անպատվություն ու բռնություն է՝ հայ մարդու, սփյուռքահայի նկատմամբ: Նա իրեն դրսևորել է վախկոտ փողոցայինի նման՝ պաղկված ոստիկանների թիկունքի հետևում՝ վախենալով սեփական հարցերն ինքնուրույնաբար լուծել, առերեսվել:
Սիմոնյանի վարքը, իհարե, պախարակելի է, բայց ոչ տարօրինակ, քանի որ նա միակը չէ, ով պաղկված թառում է ոստիկանների թևի տակ: Չլինեն ոստիկանները, ՔՊ-ականների աչքերը կհանեն, և սրա մասին քաջատեղյակ են հենց իրենք՝ ՔՊ-ականները,այդ իսկ պատճառով էլ ստիպված են թրփոշացնել ուժային կառույցները:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

« Aravot.am»-ը գրում է Մեր տեղեկություններով՝ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ …