ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Նյու Յորքում դատարանի որոշմամբ ձերբակալվել և սպասում է մեղադրանքի։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով CNN հեռուստաալիքին։
«Դոնալդ Թրամփը ձերբակալված է և սպասում է մեղադրանքի»,- ասել է հեռուստաալիքը ուղիղ եթերի ժամանակ։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մանհեթենի դատախազությունը կարող է Թրամփին մեղադրանք առաջադրել բիզնեսի հետ կապված խարդախության ավելի քան 30 հոդվածով։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com