Տուշոնկա-շոուի հեղինակը վերահաստատել է իր համբավը

Գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ կազմակերպված տխրահռչակ տուշոնկա-շոուի հեղինակներից մեկն է իր կարծիքն արտահայտել ԱԺ-ում ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի ու ՔՊ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած բախման կամ լեզվակռվի վերաբերյալ՝ ամբողջ ծավալով ի ցույց դնելով սեփական արժեհամակարգի սնանկությունը:

Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի կատարվածի վերաբերյալ՝ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը ոչ միայն չի դատապարտել իր թիմակիցների լկտի պահվածքն ու բանեցրած փողոցային բառուբանը, այլև արդարացրել է այդ ամենը՝ համոզմունք հայտնելով, թե Ղազարյանը արժանի պատասխան է ստացել իր կողմից հնչեցված ու հեղափոխությանն ուղղված վիրավորանքներին: Հեղափոխությանը տրված գնահատակները Մկրտչյանը համարել է հայհոյանք՝ ուղղված ժողովրդին:
Գործ ունենք երկակի ստանդարտների կիրառման դասական օրինակի հետ, ինչպես նաև՝ սարսափելի մանիպուլյացիայի: Ստացվում է, որ ցանկացած մեկը, ով 2018-ի հայտնի իրադարձությունները օբյեկտիվորեն համարում է աղետ կամ ստի ու կեղծիքի տիտանական հաղթանակ, ժողովրդի՞ն է հայհոյում:
Ո՞վ է տվել Արեն Մկրտչյանին իրավունք՝ ասոցացվելու հայ ժողովրդի կամ հարյուր հազարավոր քաղաքացիների հետ այն դեպքում, երբ հեղափոխության հեղինակները, ըստ էության, խաբել են այդ նույն հարյուր հազարավոր քաղաքացիներին՝ առաջ տանելով իրենց խմբակի գրպանային շահերը:
Այսօր հեղափոխությամբ առիթ ունեն գոհանալու միայն նրանք, որոնց համար 2018-ի իրադարձությունները դարձան յուրատեսակ տրամպլին՝ հասնելու այնպիսի նյութատեխնիկական բարձունքների, որոնց երբեք չէին հասնի, եթե չլիներ «հեղափոխություն» կոչված ֆարսը, որի պատճառով պետք է զոհ գնային հայ ժողովդի մեծ հերսոները արենմկրտչյանների ձեռքով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com