Հենց լրագրողները գլուխները թեքեցին՝ Անահիտ Մանասյանը ճողոպրեց

Հայաստանը նոր ՄԻՊ ունի։ Անահիտ Մանասյանը երեկ ԱԺ-ում էր, այսօր էլ, առաջին անգամ որպես ՄԻՊ, Կառավարությունում՝ մասնակցում գործադիրի նիստին։

Եվ քանի որ նոր պաշտոնը ստանձնելուց հետո դեռևս լրագրողների հետ չի խոսել Մանասյանը, Կառավարության շենքի մոտ սպասող լրագրողները խնդրեցին նրան, որ պատասխանի իրենց հարցերին, միայն թե առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցից հետո, որն արդեն ավարտվում էր։
Ու թեև խոստացավ սպասել, հենց լրագրողները գլուխները թեքեցին՝ Անահիտ Մանասյանը ճողոպրեց, շտապեց նստել իրեն սպասող մեքենան։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com