Շաբաթ , 23 Սեպտեմբերի 2023

Նիկոլ Փաշինյան-ՀԱԿ պայմանավորված խաղ՝ ընդդեմ Ալեն Սիմոնանի՞

Արձագանքելով ՀԱԿ-ի նախաձեռնությանը՝ հանրային հարթակ ստեղծելու ու դրա միջոցով ԱԺ նախագահի հրաժարականին հասնելու՝ այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնող Ալեն Սիմոնյանը հասկացրել է, որ իր համար ՀԱԿ-ը «լուսանցքից դուրս» գնվող ուժ է, իսկ իր անձի վրա կենտրոնանալու փորձերը ընդամենն անհույս ճիգեր են՝ «ջրի երեսին մնալու»: Միաժամանակ Սիմոնյանը վստահեցրել է, որ ՔՊ-ի ներսում իր հրաժարականի թեման չի քննարկվում:

Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որոնց միջոցով նա փորձել է ստեղծել ինքնավստահ ու անխոցելի գործչի տպավորություն, իրականում խաբուսիկ է: Բանն այն է, որ մամուլում չեն դադարում վստահելի տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ Սիմոնյանի հրաժարականի թեման լրջագույն հարցի է վերածվել հենց ՔՊ-ի ներսում՝ դառնալով նույնիսկ պառակտման պատճառ:
Կա տեսակետ, որ Սիմոնյանի վերաբերյալ թեման ակտիվորեն շրջանառության մեջ է դրվել հատկապես ՀԱԿ-ի՝ ՔՊ-ի ներսում ունեցած լծակների միջոցով: Ասել կուզի՝ Սիմոնյանի պնդումը, թե ՀԱԿ-ը լուսանցքային ուժ է, մեծ չափազանցություն է, քանի որ այդպիսի ուժը դժվար թե կարողանար ազդեցություն ունենալ իշխող ուժի ներսում:
ՀԱԿ-ի սկզբունքայնությունն իրականում չի կարող չվախեցնել Սիմոնյանին ու չթուլացնել նրա դիրքերը ՔՊ-ի ներսում, ինչը, բացառված չէ, ձեռնտու կարող է լինել նաև Նիկոլ Փաշինյանին, որը, ինչպես հայտնի է, չի հանդուրժում հնարավոր ներքին մրցակիցներ իր ճանապարհին:
Սա նշանակում է, որ ՀԱԿ-ի անզիջում կեցվածքը կարող է պայմանավորված խաղ լինել Նիկոլ Փաշինյանի հետ՝ զսպելու Ալեն Սիմոնյանի ամբիցիաները՝ մի բան, որն անչափ կարևոր կարող է լինել վարչապետի համար Հայաստանի համար ներկայիս անկայուն այս իրավիճակում:
Ո՞վ կմատծեր, որ Ալեն Սիմոնյանի թուքը կարող է այսքան մեծ ներքաղաքական նշանակություն ձեռք բերել, քաղաքական պրոցեսներ գեներացնել:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի բարեկամն ու Միքայել Մինասյանի «թշնամին»

Այս օրերին սկանդալի կենտրոնում հայտնված Գրիգոր Մինասյանը, սեփական կամքին հակառակ փողոցում հապճեպորեն պատասխանելով լրագրողի հարցերին, …