Հինավուրց հայոց աշխարհը քանդողները դեռ մտածում են` ինչպես խաբեն ժողովրդին

Մենք գիտեինք, որ «նախկինացավով» տառապող ՀՀ իշխանականները Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, բայց զարմանալի էր, երբ հանդես եկան իրենց երկրորդ անգամ ընտրողների` 680 հազարի անունից, որ նրանք էլ իրենց հետ նույնակարծիք են։

Հանրային համաձայնության մասին «ավետաբերը» դարձավ Հայաստանի իշխանական թևի երրորդ դեմքը, քաղաքացու դեմքին թքող Ազգային ժողովի նախագահը, մեկը, ում անունը չեմ էլ ուզում նշել։ Նա հաստատեց, որ իրենց թիմը, նաև իրենց ընտրողները նույնպես կողմ են, որ Արցախը հանձնվի Ադրբեջանին։
Միայն վախկոտների թիմը նման քայլի կդիմեր` իրենց հանցակիցը դարձնելով ժողովրդի մի ստվար մասի, ովքեր իրենց ընտրել են։ Միայն նրանց է սազական պառակտում մտցնելը ժողովրդի մեջ, անգամ` հայաստանցիներ-ղարաբաղցիներ բաժանարար գծով։
Սրանք չգիտե՞ն, թե՞ չհասկանալու են տալիս, որ իրենց վարկանիշը վաղուց ընկել է, իրենց վարած քաղաքականությունը` տապալվել, ու իրենց համակիրների թիվը այս վերջին ժամանակներում հազարներով պակասել է…
Մի՞թե սրանց հարցնողներ չեն լինի այն ընտրողներից, թե ինչու են իրենց անունից հանդես գալիս, երբ ընտրություններին մասնակցել են` առանց իմանալու, որ Արցախը պիտի հանձնեն Ադրբեջանին։
Ո՞վ է ասում, որ մեր տունուտեղը, մեր դարավոր հայրենիքը պիտի թողնենք, հեռանանք, որ Հայաստանը փրկենք, երբ Արցախի պաշտպանությունը Հայաստանի փրկության բանալին է։
Այդ ովքե՞ր են հավատում հարևան երկրի «միապետի» բարբաջանքին, որ Արցախը իրենց հանձնելուց հետո նա չի առաջանալու դեպի Հայաստան, երբ նպատակը սահմանային 70֊ից ավելի հայկական բնակավայրերին տիրելն է։
Համոզված ենք, որ նոր օրերում նիկոլապաշտներից շատերին չի հետաքրքրում արցախցիների ճակատագիրը, գոնե մտահոգվեն Հայաստանի ապագայով, մի ապագա, որն այս օրերին էլ հարցականի տակ է դրված թշնամու կողմից սահմանային առաջխաղացումներով։
Նորություն չէ, որ թշնամին սիրում է իր պահանջները կատարող վախկոտ ստահակների վրայով անցնել, այդ պատճառով էլ ի դեմս Հայաստանի` նա տեսնում է«Արևմտյան Ադրբեջան» և ձգտում այն վերականգնել։
Այս օրերին էլ նա պահանջում է իր երկու քաղաքացիներին` առանց հայ գերիների հետ փոխանակության…
Հինավուրց հայոց աշխարհը քանդողները դեռ մտածում են` ինչպես խաբեն ժողովրդին, թե իբր սահմանը հատածները մոլորյալներ են…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Երբ ենք պահանջատեր լինելու, երբ ենք հայրենատեր լինելու ու ցավելու մեր կորուստների համար, երբ ենք ապրելու` որպես գիտակից ազգ, ե՞րբ….

Ամբողջ հայության ջանքերով ու ներդրումներով է կերտվել Արցախի Հանրապետությունը։ Երեսուն տարիների ընթացքում կառուցվել, վերանորոգվել են …