Ալեն Սիմոնյանը սպառնում է թքել կրկին

Բյուջեի կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանի իրագործած քաղաքական ակցիան, երբ նա հրաժարվել էր իջնել ԱԺ ամբիոնից՝ նախքան այդ խոսուն մեջբերումներ կատարելով ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Հայաստանին առնչվող զեկույցից՝ վերաբերող Հայաստանում ժողովրդվարության մակարդակին, առիթ է դարձել, որպեսզի Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ ի ցույց դնի իր բարոյական կերպարը ողջ հանրությանը:

Մինչ ԱԱԾ ծառայողները փորձել են Սիմոնյանի կոչով ուժով հեռացնել պատգամավորին ամբիոնից, լեզվակռիվ է տեղի ունեցել Սիմոնյանի ու ընդդիմադիր պատգամավորներից մեկի միջև. պատգամավորի կոչին՝ ասածի համապատասխան թքելու, Սիմոնյանը հաստատել է,որ չի կաշկանդվում թքելուց՝ արձագանքելով.«Որ պետք լինի,կթքեմ»:
Ակնհայտորեն նեղվելով ԱՄՆ պետդեպի՝ Հայաստանի ներքին իրավիճակին առնչվող տհաճ փաստերի արձանագրումից՝ իշխանությունները հերթական անգամ ուժի գործադրմամբ փորձել են ծածկադմփոց անել ու կոծկել այն իրականությունը, որում հայտնվել է Հայաստանը Նիկոլ Փաշինյանի անհեռատես ու, ըստ էության, դավաճանական քաղաքականության պատճառով: Բայց երևի իշխանությունների նյարդերի վրա ամենից շատ ազդել է ընդդիմադիր պատգամավորի խոսքի՝ Սոթքում օրեր շարունակ տիրող իրավիճակին վերաբերող հատվածը, երբ բարձր ամբիոնից արձանագրվել էր, որ չնայած թուրքերը օրեր շարունակ կրակում են ու ահաբեկում՝ ստիպելով հանքի բազմաթիվ աշխատակիցների մատնվել պարապուրդի, սակայն իշխանությունների արձագանքը՝ ստեղծված իրավիճակին կա և մնում է ոչ ադեկվատ:
Կոնկրետ Սիմոնյանի պահվածքը պետք է համարել տրամաբանական շարունակությունը նրա կողմից դրսևորվող ակնհայտ սանձարձակ պահվածքի:
Ի՞նչ է նշանակում ՝ եթե պետք լինի, կթքեմ:
Սա ԱԺ նախագահին վայել խոսո՞ւյթ է:
Ի՞նչն է Սիմոնյանին թև տվել, կամ արդյոք իր այս պահվածքով արտահայտվել է իրական դո՞ւխը, թե՞ քողարկել է սեփական մանթրաժը, որ չմտածեն, թե ազդվել է ՀԱԿ-ի նախաձեռնությունից:
Ամեն դեպքում ԱԺ-ում տեղի ունեցածը միանշանակորեն պակասեցնելու է ՔՊ-ի քաղաքական կապիտալը՝ խորացնելով իշխանության հանդեպ հանրության առկա հիասթափությունը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Կարգին Հայկոն» տրանսպորտի թանկացման խնդրի ալիքի վրա փորձում է փիառվել

Կուսակցություն ստեղծելու վերաբերյալ լուրջ ծրագրեր ունեցող «Կարգին Հայկոն» է ժողովրդին աչքալուսանք տվել՝ հայտարարելով, որ քաղաքապետարանի …