Ինչու՞ է Փաշինյանն այդքան ինքնավստահ , իսկ ընդդիմությունն այդպես երկչոտ

Հինգ տարի առաջ այս օրը Կարեն Կարապետյանը հանդիպեց քրեակատարողական հիմնարկում Փաշինյանի հետ: Նրանց միջև հինգ կետի շուրջ պայմանավորվածություն է տեղի ունենում, որոնցից մեկը աշնանը կայանալիք ֆրանկաֆոնիայի միջոցառումներից հետո արտահերթ խորհրդանարական ընտրությունների անցկացումն էր: Մինչ այդ Հրանտ Մարգարյանն էր հանդիպել Փաշինյանի հետ մոտավորապես նույն կարգի համաձանությունների գալով նրա հետ:

Երբ Փաշինյանը դուրս եկավ քրեակատարողականից և քայլում էր ժողովրդի հետ շատ մտահոգ էր: Հետո ասաց, որ ինքը տեղեկատվության պակաս ունի և երկու ժամով պիտի առանձնանա ու խնդրեց, որ իր ետևից չգան: Սերժ Սարգսյանի հրաժարականը ամեն ինչ փոխեց: Այդ երկու ժամվա ընթացքում ում հետ հանդիպեց կամ խոսեց Փաշինյանը, որ դեպքերը զարգացան այլ ուղղությամբ, հետո կպարզվի, չնայած իմ համար հենց այդ օրն էլ էր պարզ:
Ես գիտեմ ստորև թվարկածս բոլոր հարցերի պատասխանը, բայց ուզում եմ հնչեցնել այդ հարցերը.
Ինչու՞ իշխանական և ընդդիմադիր բոլոր լրատվամիջոցները Փաշինյանի առջևից ընկած Գյումրիից մինչև Երևան գյուղերով լուսաբանում էին նրան, անտեսելով նույն օրերին Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով նստացույցը, հացադուլը և հանրահավաքները:
Ինչու՞ ռադիոտան ներխուժումը հետևանք չունեցավ:
Ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը ասելով.«Ես սխալվեցի, Նիկոլը ճիշտ էր»:
Ինչու՞ ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին չառաջադրեց վարչապետի թեկնածու:
Ինչու՞ հենց առաջին օրվանից Սերժ Սարգսյանին մերժող հեղափոխականների համար թիրախ դարձավ հենց Ռոբերտ Քոչարյանը և ինչու՞ էր անհրաժեշտ նրան մեկուկես տարի ազատազրկել:
Ինչու՞ սարքվեց «տուշոնկայի» գործը իր հետևանքներով Մանվել Գրիգորյանի վրա:
Ինչու՞ հոկտեմբերին Արփինե Հովհաննիսյանի միջոցով օրենքի նախագիծ բերելով ԱԺ, ՀՀԿ սադրեց, որ ազգային ժողովը ցրվի և գնան արտահերթ ընտրությունների:
Ինչո՞ւ էր վստահ Փաշինյանը , որ ՀՀԿ-ն լինելով պառլամենտում դեռևս մեծամասնություն, ԲՀԿ-ի և ՀՅԴ- հետ համագործակցելով չի առաջադրի վարչապետի թեկնածու:
Ինչու՞ ՀՀԿ-ն ընդամենը երեք հազար ձայնի համար չբողոքարկեց ընտրությունների արդյունքները և «սահուն ձևով>> չհայտնվեց նոր ԱԺ-ում:
Ինչու՞ Սերժ Սարգսյանը ութ ամիս ապրեց իրեն մերժող Փաշինյանի հետ կողք-կողքի:
Ի՞նչ էին քննարկում և ինչի համար էր Սարգսյանը բարկանում Փաշինյանի վրա երեկոները բակում միասին շրջելիս:
Ինչու՞ ինքնասպան եղավ Գեորգի Կուտոյանը, կյանքից հեռացան Հրաչյա Հարությունյանը, Նահապետովը, Աշոտ Կարապետյանը: Ինչու՞ և ինչի՞ց է վախեցած «մտահոգ» Վիգեն Սարգսյանը, որ լինելով ՊՆ նախկին նախարար, անգամ 44- օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ից Հայաստան չեկավ:
Ինչու՞ Սերժ Սարգսյանի համար այսօր իրենց պատառոտող աջակիցներց մեկը տասնութի այս օրերին ձայն չէր հանում:
Ինչու՞ են ընդդիմադիր մամուլում հայտնվում միայն նրանք, ովքեր ոչ մի թթու խոսք չեն ասել, կամ ասում Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի մասին:
Ինչու՞ է նորց Ռոբերտ Քոչարյանը շարունակում մնալ քպականների և անգամ Նիկոլին քննադատողների թիրախում…
Ինչու՞ է Փաշինյանը այդքան վստահ, իսկ ընդդիմությունն այդպես երկչոտ…
շարունակելի

Aram Harutyunyan

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինչո՞ւ նյարդային շարժումներ անել, եթե կարելի է կլորիկ «փրկագների» հաշվին դառնալ միլիարդատեր

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձել է հեղափոխությունից ի վեր իշխանություններին հանրության կողմից տրվող այն հարցին, …