Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կփակվի. ե՞րբ կգա Եռաբլուրի հերթը

Շատերի կողմից աննկատ մնաց մի տեղեկություն, որ տարածել էր, մասնավորապես, իշխանահպատակ «Հ1»-ը հենց ապրիլի 24-ին ընդառաջ:

Մասնավորապես՝ հաղորդվել է, որ քանի որ իբր ինչ-որ խնդիրներ կան Ծիծեռնակաբերդում՝ կապված ջրի, ոռոգման և այլ տիպի հարցերի հետ, ուստի նպատակ կա՝ այն վերանորոգելու: Իսկ ինչպես հայտնի է, եթե մի օբյեկտ վերանորոգվում է, ապա այն փակվում է: Ընդ որում՝ չեն էլ հստակեցրել, թե որքան, քանի օր, ամիս, կամ տարի է տևելու այդ վերանորոգումը:
Կասկած չկա, որ հուշահամալիրի վերանորոգման մասին այս տեղեկությունը կոչված է՝ հող նախապատրաստելու Ծիծեռնակաբերդի վերացման:
Վերանորոգման անվան տակ կփակվի հուշահամալիրը ու է՛լ երբեք չի բացվի՝ հաշվի առնելով հայ-թուրքական սահմանների մոտալուտ բացման մասին տեղեկությունները: Նման կերպ իշխանությունները կկատարեն թուրքական մեկ այլ պահանջ ևս՝ փակելու Ծիծենակաբերդի հուշահամալիրն ու մոռացության տալու 2015-ին կատարվածը: Նույնիսկ բացառված չէ, որ այն իմաստափոխեն կամ քանդեն ու տեղն ասենք հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշակոթող կառուցեն, որ է՛լ ավելի ծաղկեն իշխանամերձ օլիգարխների բիզնեսները, է՛լ ավելի մեծ թափ ստանա Հայաստանի թրքացումը:
Ծիծեռնակաբերդից հետո գալու է նույն Եռաբլուրի հերթը: Դա էլ կտանեն վերանորոգման ի նշան հայ-ադրբեջանական հաշտության և այսպես շարունակ:
Նիկոլ Փաշինյանը իրագործում է հայ ժողովրդի ուծացմանը, ոչնչացմանը միտված դավադիր ծրագիրը, և չի գտնվում գեթ մեկը, ով այս աղետի առաջը կառնի:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com