Հինգշաբթի , 28 Մարտի 2024

Այսօր Նիկոլ Փաշինյանը գեթ մեկ ակնկալիք ունի Սփյուռքից կամ Սփյուռքի ազդեցիկ գործիչներից՝ իր թրքասեր քաղաքականության լեգիտիմացումը, նվազագույնը՝ դրան չխանգարելը

Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն» Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ իր երևանյան հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ողջունել էր Ֆրանսահայերի խորհրդի գործունեությունը՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գործընկերության խթանման, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներուժի զարգացման համատեքստում՝ կարևորելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ աշխատանքը, ինչին ի պատասխան Քյուրքջյանը նշել է, որ իր կողմից ղեկավարվող կառույցը պատրաստ է սատար լինել Կառավարությանը և ներգրավվել Հայաստանի զարգացման, համազգային օրակարգի կյանքի կոչման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Պաշտոնական հաղորդագրությունը, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, փակագծեր չի բացում երկկողմ այս հանդիպումից, սակայն նույնիսկ վերոգրյալն էլ է բավական՝ հասկանալու, թե մոտավորապես ինչ կարգի խնդիրներ են քննարկման առարկա դարձել կողմերի միջև:
Այսօր Նիկոլ Փաշինյանը գեթ մեկ ակնկալիք ունի Սփյուռքից կամ Սփյուռքի ազդեցիկ գործիչներից՝ իր թրքասեր քաղաքականության լեգիտիմացումը, նվազագույնը՝ դրան չխանգարելը:
Ոչ հեռու անցյալում էր, երբ ֆրանսահայ դաշնակցական, հայրենասեր որոշ գործիչների մուտքն արգելվում էր Հայաստան, հնչում էին փոխադարձ մեղադրանքներ և այլն: Այն, որ հենց ֆրանսահայ սփյուռքի ներկայացուցիչն է հյուրընկալվել վարչապետի մոտ, խոսում է թիրախային մոտեցման մասին: Իշխանությունները խնդիր են դրել թեկուզ Սփյուռքի պառակտման միջոցով հասնել նրան, որ դրա գոնե մի մասը դեմ չկանգնի ՔՊ-ական իշխանության՝ Թուրքիայի հետ հայ ժողովրդի արդար նպատակների ու դարավոր պայքարի հաշվին հարաբերություների կարգավորմանն առնչվող ծրագրերին:
Խոշոր հաշվով Նիկոլ Փաշինյանի ծրագիրը արևմտյան որոշ կենտրոններից թելադրված պլան է, ինչը նշանակում է, որ այդ կենտրոնները ևս շահագրգիռ են Փաշինյանի գործը հեշտացնելու հարցում և ցանկության դեպքում կարող են Սփյուռքում գտնել այնպիսի ուժեր, որոնք դեմ չեն գնա իրենց օրակարգին՝ ուժեղացնելու Փաշինյանի դիրքերը նաև Հայաստանում:
Այս հանդիպման նպատակը, ըստ էութան, հենց դա էլ եղել է:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իրեն ոչ ոք չի հավատում

Իր կողմից հրավիրված մամուլի ասուլիսին Նիկոլ Փաշինյանը, հերքելով արտահերթ ընտրությունների վերաբերյալ լուրերը, փորձել է հիմնավորել, …