Երեքշաբթի , 16 Ապրիլի 2024

«Ադրբեջանցին» բռնաբարել է հայ կնոջը. ո՞ւր է գլորվում Հայաստանը

Տավուշի գյուղերից մեկում բավական արտառոց դեպք է գրանցվել. ազգությամբ հայ հանցագործը, բռնաբարելով ու թալանելով 55-ամյա կնոջը, ներկայացել է՝ ադրբեջանցի՝ պատվիրելով կնոջը լռել տեղի ունեցածի մասին, որից հետո դիմել է փախուստի: Կինը, չանսալով «ադրբեջանցու» հորդոր-պահանջին, այնուամենայնիվ ահազանգել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել կատարվածի մասին: Իրավապահները տաք հետքերով, նշված հանցագործություն կատարելու կասկածանքով հայտնաբերել ու Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արտյոմ Ղ․-ին։ Իրականում ազգությամբ հայ, բայց թուրք ներկայացած հանցագործը փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է իր մեղքը, այլև նրա մոտ հայտնաբերվել են տուժողից գողացված զարդերը։

Կատարվածը յուրտարեսակ ցուցիչ կարելի է համարել՝ Հայաստանի անվտանգային միջավայրի իրական վիճակը հասկանալու համար: Քանի որ Հայաստանը դարձել է թուրքի ոտքի կոխան, ուստի որոշ ճարպիկ հանցագործներ, փաստորեն, նոր ձև ու մեթոդ են մտածել՝ սեփական հետքերն արագ մաքրելու: Տեղի ունեցածում նկատվում է Սյունքիում ադրբեջանցի դիվերսանտների կատարած հանցանքների արձագանքը:
Այսպիսով՝ կարող ենք ասել, որ Հայաստաում թուրք տեսնելն այնքան սովորական է դարձել, որ թուրք ներկայանալը դարձել է գայթակղիչ: Վաղն էլ կարող են Երևանում հանցանք գործել, սպանել ու բռնաբարել, իսկ հետո ներկայանալ որպես թուրք ու անպատիժ մնալ: Եթե զոհը հավատար հայերեն խոսող «թուրքին», ապա կարող էր և չդիմել իրավապահներին՝ հույս չունենալով, թե կարող են հանցագործին գտնել:
Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե որպես թուրք ներկայացած հայ հանցագործը մի երկու բառ թուրքերեն խոսեր, կինը հավատալո՞ւ էր նրան ու Ոստիկանություն չդիմե՞ր…
Ո՞ւր ենք գլորվում այս տեմպերով՝ հայտնի չէ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Կարգին Հայկոն» որոշել է կաշին փոխել ու դառնալ սև՞

«Կարգին Հայկոյի»՝ յութուբյան ալիքներից մեկին օրերս տված հարցազրույցը բավական ուշագրավ պատկեր արձանգրեց. պարզ դարձավ, որ …