Վովան առերսվել է անցյալի մեղքերի հետ


Լրագրողներով շրջապատված Վովային է մոտեցել տարիներ առաջ որդուն կորցրած մի կին՝ նրան պատմելու իր խնդրի մասին: Կինը պատմել է, թե ինչպես են Գասպարյան Վովայի ենթակայության տակ գտնվող Մուշի բաժնի պետն ու նրա տեղակալն ընդունել իր որդու սպանության պատվերը՝ թաղի խուժանի միջոցով կյանքից զրկելով երիտասարդին: Կինը բողոքել է, որ 10 տարի է՝ չի կարողանում հասնել արդարության ու արդարադատության հաղթանակին: Վովան էլ ի պատասխան հայտարարել է, որ ինքը գործից տեղյակ չի եղել՝ հույս հայտնելով, որ կնոջ պայքարը կտա իր արդյունքները:
Դժվար է ասել՝ արդյոք Վովան ստե՞լ է՝ պատասխանատվությունից մի կերպ գլուխն ազատելու ցանկությամբ, թե՞ իսկապես բանից անտեղյակ է եղել, սակայն անկախ այս հարցի պատասխանից փաստն այն է, որ Վովայի օրոք ոստիկաններն ամենալկտի ձևով մարդ են սպանել՝ քիլերներին հատուկ վարք ցուցաբերելով:
Եթե Վովան անտեղյակ է եղել, ուրեմն պետք է արձանագրել, որ նա ուղղակի մեխի գլուխ է եղել Ոստիկանությունում, իսկ եթե տեղյակ է եղել ու չի պայքարել արատավոր բարքերի դեմ, ուրեմն հանցակից է իր ենթականերին ու պետք է կրի պատիժ:
Հետաքրքիր է՝ Մալյան Նարեկի «քաջագործություներին» է՞լ է անտեղյակ եղել Վովան, թե՞ միայն ոստիկանների կողմից գործված սպանություններին, քանի որ գուցե այնքան տարված ու զբաղված է եղել ոստիկանական ֆեյքերի միջոցով մարդկանց ճակատագրեր կործանելու գործով, որ սպանություններն աչքին չեն էլ երևացել:
Ի՞նչ տարբերություն՝ մարդուն ֆիզիկապես լիվիդացնես, թե բարոյապես ջախջախես՝ նրա մասին լկտի սուտ տարածելով:
Գ.Մ.
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com