Հինգշաբթի , 28 Մարտի 2024

Գրիգոր Մինասյանն ուզում է Նիկոլ Փաշինյանից ավելի ՔՊ-ական երևալ

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը, որ Նիկոլ Փաշինյանի կաբինետում Արդարդատության նախարարի պաշտոնն է զբաղեցնում, առիթը բաց չի թողել՝ իր եղբոր քաղաքական ախոյանին քծնելու:

Նա, մասնավորապես, պնդելով, որ ականատես է դառնում, թե ինչ խորը և համապարփակ քննարկում է տեղի ունենում տարբեր հարցերի շուրջ ԱԺ-ում այնպես, ինչպես երբեք տեղի չի ունեցել, պատասխանել է հարցին՝ արդյոք վախենո՞ւմ է, որ իրեն դավաճան կասեն՝ նկատի ունենալով այն, որ նույն Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր՝ չի վախենում, որ իրեն կասեն դավաճան:
Մինասյանն ասել է, որ ինքն էլ չի վախենում, քանի դեռ գործում է իր լիազորությունների և օրենքի շրջանակներում:
Գրիգոր Մինասյանը, ինչպես երևում է, ամեն ինչ անում է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի մի մասը դառնալու ու վերջապես բոլորի կողմից ընդունվելու՝ նկատի ունենալով փաստը, որ նա այդ թիմում մի տեսակ սպիտակ ագռավի կարգավիճակում է գտնվում, քանի որ նույն ՔՊ-ականների համար էլ է թերևս առեղծված՝ ինչպես կարող է այդ ազգանունով ու նման ազգակցական կապերով հայտնի մեկն իրենց թիմի մաս լինել, անկեղծ հետևորդը՝ Նիկոլ Փաշինյանի:
Գրիգոր Մինասյանին ուղղակի հիմա մնում է թեկուզ սեփական անձի ստորացման գնով ապացուցել, որ ոչ թե եղբոր գործակալն է, այլ՝ զտարյուն ՔՊ-ական, կամ՝ առնվազն այդպիսին դառնալու անկեղծ մղմամբ մեկը:
Քաղաքականութան մեջ նման քստմնելի տեսարանները սովորական բան են, և, իհարկե, Գրիգոր Մինասյանն առաջինն ու վերջինը չէ, որ փորձում է արևի տակ իր համար տեղ ապահովել՝ անցնելով այնպիսի ռուբիկոններ, որոնք ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ:
Ինչեր ասես,որ չես անի հանուն պաշտոնի ու փողի:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Նոր Հայաստան»՝ մեծ Հայաստանի փոխարեն. Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դառնալ Թուրքիայի պրոքսին

Մյունխենում կայացած տեղի հայերի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Սփյուռքում ՔՊ-ի …