Նիկոլ Փաշինյանն օգտագործում է ընդդիմությանը՝ իր իշխանությունը լեգիտիմացնելու համար

Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին՝ հայտարարելով, որ վերջերս ինչ-որ բան փոխվել է խորհրդարանում: «Վերջերս ես շատ կարևոր հայտարարություններ արեցի մեր խորհրդարանում, տեսա, որ ընդդիմությունը լսեց իմ ուղերձները։ Իմիջայլոց, սա հաջողություն է մեր խորհրդարանի համար, քանի որ անցյալ տարի անգամ չէին լսում, ականջալուր չէին լինում, ինչ-որ բան էին շպրտում, չգիտեմ, կռվում էին բռունցքներով, ձեռքերով։ Դա էլ է մարտահրավեր մեր ժողովրդավարության համար, որ կարողանանք պատշաճ մթնոլորտ ձևավորել՝ ունենալու համար տրամաբանական քննարկումներ… մենք սկսել ենք միմյանց ականջալուր լինել, միմյանց լսել։ Հույս ունեմ՝ դա զուտ պատահականություն չէ, դա նոր մշակույթի սկիզբ է».-մասնավորապես՝ հայտարարել է Փաշինյանը:

Փաշինյանը նման կերպ փորձել է ուղերձ հղել արտաքին աշխարհին՝ մի կողմից՝ ջանալով լեգիտիմացնել սեփական իշխանությունը՝ համոզելով, թե իբր իրեն ընդդիմությունն էլ է ընդունում, քանի որ հաջողվել է բոլորին վերադարձնել իրականություն, մյուս կողմից՝ նկատի ունենալով այն, թե ինչ հայտարարություններով է նա ԱԺ-ում հանդես եկել՝ պետք է արձանագրել, որ Փաշինյանը օտարներին ջանացել է վստահեցնել՝ կարող է, ի վիճակի է կյանքի կոչել «խաղաղության դարաշրջանի» բացման ծրագիրը:
Նիկոլ Փաշինյանը, իհարիե, փորձել է լուծել իր քաղաքական խնդիրը, սակայն փաստ է նաև այն, որ խոշոր հաշվով նա արձանագրել է իրականությունը:
Բանն այն է, որ անզեն աչքով էլ տեսանելի է, որ ընդդիմությունը գործնականում հրաժարվել է գործուն պայքար մղել՝ բռնելով մի տեսակ սպասողական կեցվածք: Թե ինչի հետևանք է դա, կարելի է միայն ենթադրություններ անել, սակայն փաստն այն է, որ այսօր ընդդիմության վրա հենվելով է նաև, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է պարզերես լինել արտաքին աշխարհի աչքում:
Այսպիսով՝ հարց է առաջաում՝ եթե ընդդիմությունը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոյաբանական վտանգ է Հայաստանի համար, ապա ինչո՞ւ է թույլ տալիս, որ Փաշինյանն օգտագործի իրեն ու լեգիտիմացվի: Արդյոք ընդդիմությունը չի՞ ծրագրում պայքարի նոր ալիք բարձրացնել:
Վերջին ժամանակներս խորհրդարանական ընդդիմությունը որոշակի ախատանքներ է տանում Հայաստանի մարզերում՝ փորձելով հասարակ ժողովրդին բացատրել, թե ինչ է լինելու բոլորիս հետ, եթե ՔՊ-ն շարունակի իշխանության մնալ: Դատելով ստացվող ազդանշաններից՝ եթե ոչ հանրության ջախջախիչ մեծամասնությունը, ապա առնվազը դրա մի զգալի մասը համաձայն է ընդդիմության հետ և հասկանում է՝ դեպի ուր է տանում երկիրը Նիկոլ Փաշինյանը: Հետևաբար՝ կան հիմքեր՝ ենթադրելու, որ առաջիկայում ընդդիմությունը կարող է ապստամբության նոր ալիք բարձրացնել՝ հատկապես նկատի ունենալով այն, որ վերջերս նույն «Հայաստան» դաշինքի պատգամավորներից մեկը չէր բացառել, որ կարող են մանդատները վայր դնել:
Թե երբ կսկսվի Հայաստանում քաղաքական բուռն պայքարի սեզոնը, և թե ինչպես այն կընթանա ու կհանգուցալուծվի, հիմա թերևս դժվար է ասել, բայց եթե ընդդիմությունն իսկապես անկեղծ է, ապա պարտավոր է գործնականում քայլեր ձեռնարկել՝ երկրում իշխանափոխության հասնելու համար: Այս իրավիճակում իշխանությունների հետ համահավասար պատասխանատվություն է կրում նաև ընդդիմությունը, որին հասարակության՝ ստվարացող ընդդիմադիր հատվածը խորհրդարան է գործուղվել պայքարելու, այլ ոչ թե աշխատավարձ ստանալու համար:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

1 օր ago

Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում

«ՀԵՏՔ»-ը որոշ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե Սասուն Միքայելյանն ինչ կարգի դիվիդենտներ է…

1 օր ago

Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես

Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ հղած իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հատկապես շեշտադրել է…

1 օր ago

Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ

«Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը վստահեցրել է, որ պատրաստվում…

2 օր ago

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)

Ազգային-Ժողովրդավարական բեևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը քիչ առաջ բերման է ենթարկվել։  ԱԺԲ–ից հայտնում են, Սեֆիլյանը…

3 օր ago

Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը

ԱԺ նիստում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ներկայացնելով 2023-ի գործունեության տարեկան հաղորդումը, հայտարարել է, որ կարիք…

3 օր ago