Դինուլի «էլիտար» կայֆերը

Ամուսնական կյանքի համը նոր-նոր ճաշակող Դինուլը՝ Էջմիածնի քաղաքապետը, ի ցույց է դրել «էլիտար» կյանքի վերաբերյալ իր ունեցած չափանիշնեը. բիզնեսմեն ամուսնու հետ միասին Արագածոտն մարզի հանգստյան համալիրներից մեկում հանգստյան օրերն անցկացրած Դինուլը, ըստ տեղեկությունների, երեկոյան հյուրանոցային համալիրի լողավազանը կլորիկ գումարի դիմաց փակել է տվել, որպեսզի ինքն ու ամուսինը առանձին վայելեն լողավազանն ու շոգեբաղնիքը, և սա՝ այն դեպքում, երբ հյուրանոցում բացի իրենցից էլի հանգստացողներ են եղել:

Ի՞նչ բան է կյանքը… Դեռ միայն երեկ սովորականից էլ վատ պայմաններում յոլլա գնացող տարրերն այսօր «էլիտա» են դարձել՝ մյուսներից սեփական անձը վեր դասելով: Իբր լայաղ չեն անում, իբր իրենք էլիտա են, մյուսները՝ «ռաբ»:
Ինչի՞ց է հուշտ եղել Դինուլի պուզատի մարդը, չի ցանկացել, որ իր կնոջը «կուպալնիկով» տեսնող լինի՞, թե՞ ուղղակի պալոզ չի՝ մյուսների հետ նույն սաունայում քրտնելը: Իսկ գուցե դա եղել է Դինուլի անձնակա՞ն նախաձեռնությունը, գուցե նա էլ չի ցանկացել, որ ամուսնուն տռուսիկով տեսնող լինի: Դե նոր ամուսնացած զույգ է, կիրքը դեռ եռում է, խանդն էլ՝ գուցե հետը:
Բոլոր դեպքերում Դինուլը պետք է հասկանա, որ ինչ-որ օլիգարխի երես տված դստրիկ չէ, այլ հանրային դեմք է, որ պարտավոր է ինքն իրեն մյուսներից վեր չդասել, իսկ եթե ունի կոմպլեքսներ, ապա դրանք ի ցույց դնելու համար հանրային վայրեր պետք չէ ընտրել:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com