Է՜խ, Մանվե՜լ, գլուխդ բարձրացրու ու տես՝ ինչ անարժաններ են երկիրը ժառանգել…

Շուշիի ազատագրման օրն արժեզրկած իշխանությունների կարկառուն ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը հանդես է եկել որոշ հայտարարություններով՝ այդպես էլ, սակայն, հրաժարվելով պատախանել քաղաքական հարցերին: Մասնավորապես՝ շնորհավորելով սպարապետին, որ կարողացավ 90-ական թվերին «մեզ բոլորիս համախմբել, և մենք տարանք հաղթանակ»՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում տղու տակը միլիոններ լցրած Սասունը հայտարարել է, թե Շուշին ու Հադրութը պետք է ազատագրվեն ոչ թե խոսքով, այլ՝ գործով: «Ես իմ հարցերին պատասխանում եմ ճակատում»,-ասել է Սասունը:

44-օրյա պատերազմում պրակտիկորեն որևիցե մասնակցություն չունեցած ու ԵԿՄ-ն գեղի կլուբի վերածած այս «ֆիդային», որը երբեք նման նյութական բարեկեցութան չէր հասնի, եթե չլիներ 2018-ի հեղափոխությունը, այդպես էլ չի կարողանում պատասխանել գեթ մեկ հարցի՝ եթե իր համար Արցախն ու Հայաստանն արժեք են, ապա ի՞նչ է նա շինում ՔՊ-ի ծոցում, ի՞նչ է նրա որդին շինում Հրազդանի քաղաքապետարանում, ինչո՞ւ է ԵԿՄ-ն ամեն օր քայքայում:
Սասուն Միքյաելյանն առիթը բաց չի թողնում՝ ամեն անգամ խոսելու իր մարմնում առկա «կիլոներով ասկոլկեքի» մասին՝ հենց այդ հանգամանքը հռչակելով որպես ապացույց այն բանի, թե որքան է ինքը սիրում հայրենիքը:
Հարց է ծագում՝ ինչպե՞ս է Սասունը պատկերացնում Շուշիի ու Հադրութի վերաազատագրումը գործով, եթե կոնկրետ ինքը բացի բլթոցներից ուրիշ ոչինչ չի անում: Վերջապես բոլորն են հիշում, թե ինչպես էր Սասունը հեղափոխություն անելիս հայտարարում, թե այն շատ ավելի արժեքավոր է, քան Արցախի ազատագրումը հայ ժողովրդի կյանքում: Այդ հետո պետք է պարզվեր Սասունի խոսքերի գաղտնի ենթատեքսը, այդ հետո պետք է պարզ դառնար, թե որն է այն գինը, որը վճարելով՝ Սասունը որդուն պետք է Հրազդանի քաղաքապետ սարքեր, իրեն էլ՝ ԵԿՄ-ի տեր:
Է՜խ, Մանվե՜լ, գլուխդ բարձրացրու ու տես՝ ինչ անարժաններ են երկիրը ժառանգել…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինչո՞ւ չի խոսում Սասուն Միքայելյանը

Սյունիքում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվածների շարքերում, ինչպես հայտնի է, կան երկրապահներ: Այս օրերին …