Չորեքշաբթի , 24 Ապրիլի 2024

Խեղված տոնի խորհուրդը. ովքե՞ր գողացան մեր հաղթանակը

Շնորհավորելով Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողել՝ ևս մեկ անգամ ողջ հայ ժողովրդին հիշեցնելու, թե ով է ինքն իրականում և ինչ առաքելությամբ է վերցրել իշխանությունը: Ըստ Փաշինյանի՝ հայրենիքի համար իրենց կյանքը տված նահատակների առաջ ամենամեծ պարտավորությունը պետականության ուժեղացումն ու զորացումն է, և այս ծրագրի մաս պիտի լինի տարածաշրջանում հարաբերությունների կարգավորումը:

Իհարկե, «շնորհավորական ուղերձ» ասվածը պետք է տվյալ պարագայում ընկալել խիստ հարաբերական, քանզի ՔՊ-ական իշխանության անհեռատես քաղաքականության պատճառով հայ ժողովուրդը մոտ 3 տարի է՝ զրկված է հաղթանակի օրվա քաղցրությունը ճաշակելու՝ արյունով վաստակած իրավունքից՝ ստիպված լինելով ճաշակել պարտության ու ամոթի դառը լեղին՝ մատուցված Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով խոհարարի կողմից: Միմյանց շնորհավորելու փոխարեն այսօր ստիպված ենք իրար ուժ ու կորով մաղթել ու պատրաստվել պայքարի՝ պայքար, որից, սակայն, մեզ զրկել է փորձում ՔՊ-ական իշխանությունը:
Ահա հենց այս կոնտեքստում է պետք հասկանալ Փաշինյանի շնորհավորական ուղերձում տեղ գտած վերոհիշյալ միտքը: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Հաղթանակի օրվա կապակցությամբ իր հղած ուղերձում չի մոռացել թուրքական թեմատիկան՝ պնդելով, որ առանց թուրքերի հետ խաղաղության, անհնար է լինելու նորմալ պետության կառուցումը, բայց թե որն է այդ հարաբերությունների կարգավորման գինը, Փաշինյանը կարծես թե մոռացել է նշել:
րդԱյդ գինը հենց այսօր սահմանում է Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը, երբ նույն Չավուշօղլուն հայտարարում է, որ եթե «Նեմեսիսի» հուշարձանը չապամոնտաժվի, իրենք կկասեցնեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործըթացը: Վաղն էլ ուղիղ պահանջ են դնելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ոչնչացման՝ հայտարարելով, որ քանի դեռ այն կա, չի կարող լինել ժողովուդների հաշտեցում: Այնինչ իրականում ժողովուրդների հաշտեցում կարող է լինել միայն այն դեպքում, եթե ժամանակակից Թուրքիան ընդունի Օսմանյան կայսրության ոճրագործությունն ու ապաշխարի:
Այս ամենը շատ քիչ է հետաքրքրում ՔՊ-ական իշխանությանը, քանի որ զրկված լինելով ագգային ինքնագիտակցությունից ու մարդկային տարրական արժանապատվությունից՝ սրանք իրենց հանձնարարությունն են փութաջանորեն կյանքի կոչում՝ հաշվի չառնեով իրենց վարքագծի հետևաքները:
Գ.Մ.
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Այսքանից հետո ինչպե՞ս պետք է որակել այս իշխանությունների պահվածքը, հայրենասիրակա՞ն…

Մեկնաբանելով Տավուշի 4 գյուղերի հանձման հետ կապված ՔՊ-ական իշխանության ունեցած պլանները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը …