Ի՞նչ պրոցեսներ են ընթանում Արցախում

Մինչ բոլորը քննարկում են Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումն ու դրանից հետո հնչած հայտարարությունները՝ բավական ուշագրավ պրոցեսներ են ծավալվում Արցախում:

Բացի այն, որ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու կարիք կա, նրա լատենտ ախոյանի համբավ ունեցող Սամվել Բաբայանն է հանրահավաք արել՝ պահանջելով իրեն նշանակել Արցախի պետնախարարի պաշտոնում: Ուշագրավ է, որ այդ հանրահավաքին մասնակցել է նաև Արցախի ԱԺ նախագահը՝ հենց այնտեղից դիմելով նախագահ Արայիկ Հարությունյանին, իր խոսքում կարևորելով միասնությունը: Հանրահավաքն անսպասելիորեն տևել է բավական կարճ: Բաբայանը հայտարարել է՝ քանի որ իշխանություններից պատասխան է ստացել, ուստի կոնսուլտացիաների փուլ է սկսվում, որը կտևի տասն օր, իսկ եթե իրենց պահանջները չբավարարվեն, ապա կշարունակեն սկսած բողոքի ակցիան:
Արցախի վիճակն ակնհայտորեն օրհասական է. Հայաստանին ստիպում են «ձեռքերը լվալ» Արցախից, ինչին Փաշինյանը չի դիմադրում՝ փոխարենը պահանջելով անձնական երաշխիքներ ու իշխանություն:
Եթե Հայաստանը ստորագրի այնպիսի մի փաստաթուղթ, որով կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա հայկական Արցախի էջը կարելի կլինի փակված համարել: Իսկ որ Փաշինյանը դեմ չէ հնարավորինս արագորեն ստորագրել նման մի փաստաթուղթ, հայտնի բան է, քանի որ նա ինքն է դրա մասին բազմաթիվ անգամ ասել:
Այս իրավիճակում արցախին մնալու է ապավինել ներքին ռեսուրսներին, որոնք երբեք մեկտեղել չի ստացվի, եթե չլինի միասնություն: Արդյոք Բաբայանի հանրահավաքը կամ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունները կարո՞ղ են նպաստել այդ միասնությանը, կամ, առհասարակ, այս ճգնաժամային իրավիճակում որքանո՞վ է հնարավոր միմյանց հակոտնյա քաղաքական շահեր ունեցող ուժերի համագործակցությունը:
Թեպետ դեռևս վաղ է կոնկրետ եզրահանգումներ անել Արցախի ներքաղաքական վիճակի մասին, քանի որ պրոցեսները դեռ եռման ու խմորման փուլում են, բայց միարժեք է, որ եթե չհաջողվի ռեալ մեկ ճակատ դառնալ ընդդեմ Ադրբեջանի նույնիսկ առանց Հայաստանի գործուն աջակցության, ապա Արցախն ապագա չունի: Իհարկե, միամտություն կլինի կարծելը, թե Արցախն այնքան ուժեղ կարող է գտնվել, որ առանց արտաքին հենման կետի կարողանա լուծել իր հարցերը, բայց առնվազն այս փուլում միասնականությունն ու գործողությունների հստակ պլանն այն մինիմումն են, որ պահանջվում է Ստեփանակերտից՝ ապագայում հնարավոր թռիչքի նախապատրաստվելու:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

1 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

2 օր ago

Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում

«ՀԵՏՔ»-ը որոշ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե Սասուն Միքայելյանն ինչ կարգի դիվիդենտներ է…

3 օր ago

Որտե՞ղ կլիներ այսօր ՔՊ-ն, եթե 2018-ին մարդիկ մտածեին Փաշինյանի պես

Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ հղած իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հատկապես շեշտադրել է…

3 օր ago

Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ

«Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը վստահեցրել է, որ պատրաստվում…

3 օր ago

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)

Ազգային-Ժողովրդավարական բեևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը քիչ առաջ բերման է ենթարկվել։  ԱԺԲ–ից հայտնում են, Սեֆիլյանը…

4 օր ago