Հինգշաբթի , 18 Ապրիլի 2024

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավոր հորեղբայրն ու դատախազ հայրը. որ դատավորն է քննում Գայանե Մարտիրոսյանի կալանքի հարցը

armlur.am

Ինչպես հայտնի է այսօր` ժամը 13:00-ին Շենգավիթ դատարանում շարունակվելու է 44 –օրյա պատերազմում զոհված զինխառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը Շենգավիթի դատարանում։ Իսկ որ դատավորն է քննում Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության հարցը: Վերջինս ոչ ավել ոչ պակաս դատավոր Ժորա Չիչոյանն է՝ իշխանությունների սրտի դատավորը:
Բանն այն է, որ ՀՀ նախագահն առարկություն էր ներկայացրել Ժորա Չիչոյանին դատավոր նշանակելու մասով ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որը ԲԴԽ-ն ընդունում են ի գիտություն, սակայն ԲԴԽ-ում դատավոր հորեղբոր Սերգեյ Չիչոյանի եւ իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի գործուն ջանքերով ԲԴԽ հաշվի չառավ նախագահի առարկությունը. Ժորա Չիչոյանին նշանակեց դատավոր: Եվ ահա այսօր նա պետք է քննի Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցը:
Հետաքրքիր է ինչ որոշում է կայացնելու իշխանության սրտի դատավոր Ժորա Չիչոյանը, որ քար չգցի իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի կարիերայի վրա, կամ հորեղբոր` դատավոր Սերգեյ Չիչոյանին չվնասի, կամ հորեղբոր փեսային` Անուշավան Մուշեղյանի համար խնդիրներ չստեղծի, որը կրկին դատավոր է: Հետեւևենք զարգացումներին:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com