Հերոսածին մայրերը՝ ֆեյքերի թիրախում. իշխանությունները գնում են Վովայի հետքերով

Ռազմի դաշտում հերոսացած զինվորների ծնողների դեմ իշխանությունների արշավն այս օրերին չափազանց համակարգված բնույթ է ստացել՝ կապված թերևս այն բողոքի ձայնի հետ, որ հատկապես սկսել է բարձր հնչել՝ ընդդեմ Աշոտ Փաշինյանի միջոցով ձեռնարկված իշխանությունների դավադիր գործողությունների:

Մասնավորապես՝ փորձ է արվում ձևավորել շատ նեգատիվ հանրային վերաբերմունք ծնողների հանդեպ՝ նրանց ներկայացնելով՝ բանսարկուներ ու հանցագործներ, որոնք իբր շահարկում են իրենց երեխաների թափած արյունը և այլն:
Այս կեղտոտ խաղի համար իշխանությունները սկսել են ակտիվորեն գործի դնել սոցիալական բազմաթիվ հարթակներում գործող ու հաճախ նույնիսկ պետական բյուջեից ֆինասնավորվող տխրահռչակ իշխանական ֆեյքերին, որոնք, մի կետից հրահանգվելով, չեն դադարում ամեն րոպե հայհոյել ու վարկաբեկել զոհվածների ծնողներին, ինչպես նաև նսեմացնել նրանց որդիների քաջագործությունները:
Բանը հասել է նույնիսկ «Եռաբլուրի» թիրախավորմանը, երբ ընթերցելով նմանատիպ ֆեյսբուքյան մեկնաբանությունները՝ առաջանում է տպավորություն, թե դրանք գրողները ոչ թե հայեր են, այլ՝ զտարյուն թուրքեր:
Տխրահռչակ ֆեյքերի թեման, ցավոք, նոր չէ Հայաստանում: Բոլորն էլ գիտեն, թե առաջին անգամ ովքեր են այդ կեղտոտ գործիքակազմը ներդրել ու ինչ խնդիրներ են լուծել դրանով. Գասպարյան Վովան է Հայաստանում ֆեյքերի բանդայի ֆաբրիկայի հիմնադիրը նարեկ մալյանի կատարմամբ, որի ձեռամբ դեռևս տարիներ առաջ պղծվեց ֆեյսբուքի հայկական տիրույթը և բոլորն էլ շատ լավ գիտեն դրանց կատարած ստորության խորությունը:
Ցավոք, վովայաբարո ավանդույթներն այսօր ոչ միայն շարունակվում են, այլև թերևս այլասերվում են նոր թափով՝ ընդունելով է՛լ ավելի տձև կերպարանք:
Ֆեյսբուքյան ֆեյքերն այսօր Հայաստանում դարձել են տեղեկատվական պատերազմի շատ արդյունավետ գործիք, որոնք ուղղակիորեն հովանավորվում են կոլաբորիցիոնիստական իշխանությունների կողմից՝ այն իշխանությունների, որոնք 2018-ին սիրո ու հանդուրժողականության քարոզ էին տանում, իսկ այսօր պայքարում են սեփական ժողովրդի դեմ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Տեռո՞ր, թե՞ բեմադրություն

Նոր Նորքի քաղմասում կատարվածը, երբ մի քանի հոգի մուտք էին գործել բաժին՝ սպառնալով նռնակի գործադրմամբ …