Ո՞ւմ համար էր Նիկոլ Փաշինյանն ասուլիս հրավիրել

Նիկոլ Փաշինյանի ասուլիսները վաղուց միանման են դարձել: Այս անգամ էլ իր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է այն նույն դրութների վերաբերյալ իր հայտնի տեսակետները, որոնք ոչ մի կերպ չես կարող պոպուլյար համարել: Մասնավորապես՝ նա կրկին վերահասհատել է, որ չի կարող լինել Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս, շեշտել է այն միտքը, որ բացի 29800քկմ-ից Հայաստանը չունի ոչ մի միլիմետր ավել հող, պարտադրել Արարատի մասին իր տեսակետն ու հավատացրել, որ, եթե, ուրանանք Մասիսը, կբարգավաճենք ու կծաղկենք, սեփական մեղքերն էլի բարդել է նախկին իշխանությունների վրա՝ նրանց հռչակելով՝ պատասխանատու ամեն վատ բանի համար:

Բայց այս ասուլիսը տարբերվել է նախորդներից թերևս նրանով, որ, փաստորեն, տեղի է ունենում Աշոտ Փաշինյանի շուրջ բարձրացած աղմկահարույց սկանդալի ու զոհված զինվորներից մեկի մոր շուրջ կատարվող խայտառակ գործընթացի ֆոնին:
Ի դեպ՝ Փաշինյանի՝ թեմայի վերաբերյալ հնչեցրած պատասխաններից հասկանալի է դարձել, որ նա դեմ չէ այն ամենին, ինչ որ հիմա կատարվում է զոհվածի ծնողի շուրջ: Օրինակ՝ տեղեկացրել է, որ չի կարող սեփական որդուն կոչ անել հետ վերցնել բողոքը, քանի որ հեղափոխություն արել են՝ բոլոր հարցերն իրավական ճանապարհով լուծելու նպատակով, և քանի որ Աշոտ Փաշինյանին իսկապես փորձել են առևանգել, ուստի հարցերը պարզելու լավագույն ձևը հենց միլիցեքի օգնությանը դիմելն է:
Փաշինյանին կարելի է մեղադրել ամեն ինչի համար՝ բացի մի բանից. նա պարզ տեքստով հայտարարում է՝ ով է ինքը, ինչի համար է բերվել իշխանության ու ինչ է պատարստվում անել Հայաստանի հետ, եթե հանրությունը շարունակի հանդուրժել ՔՊ-ի իշխանությունը:
Ավելի ուղիղ թերևս միայն հայտնի կենդանուն են ասում…
Իրականում Նիկոլ Փաշինյանը շատ քիչ հարցերի է պատախսանեն, քանի որ կարևորագույն հարցերն այդպես էլ մնացել են անպատասխան: Իսկ դրանցից ամենագլխավորը հետևյալն է՝ ի՞նչ վատություն է հայ ժողովուրդը Փաշինյանին արել, որ վերջինս որոշել է դավաճանել հայրենիքն ու այն թշնամուն հանձնել: Եթե իսկապես ինչ-որ մեկը Փաշինյանի հետ վատ է վարվել, ապա դա կարող էր լինել նախկին իշխանությունը, բայց ցավն այն է, որ ամենալավը հենց նրանք են Փաշինանի նետ վարվել՝ չընդդիմանալով նրա հեղափոխությանը:
Այս փուլում Փաշինյանի համար առաջին պլանում օտարերկրյա պատվիրատուների հրահանգները ճշգրտորեն կատարելն է, քանի որ նա հասկանում է, որ վաղուց է կորցրել իր հանրային լեգիտիմությունը՝ ստիպված լինելով հենվել միայն դրսի ուժերի վրա:
Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ամեն գնով վայելել այս տարիներին իր կուտակածը, իսկ կյանքի վայելքները, ինչպես հայտնի է, շատ են հատկապես արտասահմանում, բայց որպեսզի նրան այնտեղ ընդունեն ու թույլ տան տնօրինել փողերը, պետք է նախ կատարի իր հայակործան առաքելոթյունը՝ Հայաստանը թուրքին տալով: Այս իմաստով Փաշինյանի կողմից ասուլիսի հրավերքը նպատակ ուներ՝ բավարարելու նրա դրսի տերերի ցանկություններն ու ցրելու կասկածները, թե Փաշինյանը կարող է ինչ-որ բան անկատար թողնել:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

1 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

1 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

3 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

4 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

4 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

5 օր ago