Երկուշաբթի , 22 Ապրիլի 2024

Արցախի ԱԺ-ի երկիմաստ հայտարարությունը. ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակում

Ինչպես կարելի էր ակնկալել, Նիկոլ Փաշինյանի երևանյան ասուլիսը արձագանք է գտել նաև Արցախում: Այս անգամ ԱԺ խորհդարանն է հայտարարություն տարածել, որտեղ ոչ միայն անընդունելի է համարել Փաշինյանի երևանյան հայտարարությորնները, այլև հստակորեն հասկացրել, որ եթե Փաշինյանը Ադրբեջաի հետ գնա սեպարատ համաձայնության, ապա Ստեփանակերտը չի ճանաչելու այդ համաձայնությունը, քանի որ Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում որևիցե ձևով ու որևիցե պարագայում:

Բայց ամենից ուշագրավը ստացվել է հայտարարության վերջին հատվածը. Արցախի ԱԺ-ն կոչ է հղել՝ ուղղված ՀՀ ու ԱՀ նախկին ղեկավարներին՝ հորդորելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ «Այլապես ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան»,-ասված է հայտարարության մեջ:
Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, արդեն հասցրել են արձագանքել Արցախի ԱԺ-ի հայտարարությանը՝ նկատելով, որ երբեք չեն դադարել ընդդիմանալ ՔՊ-ի հայադավ ծրագրերին՝ այդ մասին հանրային բոլոր հարթակներում խոսելով բաց տեքստով:
Նախագահները, իհարկե, արձանագրել են իրողությունն ու վերահաստատել իրենց՝ բոլորին հայտնի կեցվածքը, բայց հարց է առաջանոււմ, թե ինչո՞ւ է Արցախի ԱԺ-ն նման կտրուկ հայտարարությամբ հանդես եկել:
Խնդիրը, ըստ էության, կապված է տիտուլային ընդդիմության վարքի հետ, քանի որ ուզած-չուզած պետք է արձանագրել, որ խորհրդարանական ընդդիմության վարքագիծը չի արտացոլում այն պայքարը, որին կոչված է եղել ու է ընդդիությունը:
Ի դեպ՝ այս մասին խոսում են նաև ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ, որոնք անհասկանալի են համարում խորհրդարանական ընդդիության՝ իշխանությունների հանդեպ որդեգրած վերաբերմունքը:
Օրինակ՝ նույն զոհված ծնողների նստացույցը կարող էր ու պետք է դառնար այն խթանը, որը կարող էր սկիզբ դնել ընդդիմության ավելի կտրուկ գործողություններին:
Այսինքն՝ փոխարենն ԱԺ-ում գտնվելու ընդդիմությունն այսօր կարող էր ողջ կազմով լինել զոհված ծնողների կողքին ու ամբողջ թափով սատարել տիկին Գայանեի ազատութան համար մղվող պայքարին: Այդ պայքարը կարճ ժամանամիջոցում կարող էր վերածվել համաժողովրդական տոտալ շարժման՝ սրբել-տանելով ՔՊ-ական իշխանությանն էլ, Փաշինյանին էլ:
Ասել կուզի՝ Արցախի ԱԺ-ի կոչը՝ նախկին նախագաներին պայմանավորված է ոչ այնքան նրանց անձնական դիրքորոշմամբ կամ ունեցած տեսլականով, որքան նրանց կողմից առաջնորդվող ընդդիմության վարքագծով:
Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանոմ, թե նույն Արցախի իշխանությունները կամ ԱԺ-ն իրենք ի՞նչ են արել կամ անում՝ ընդդիմանալու Նիկոլ Փաշինյանի ծրագրերին: Այսքան ժամանակ կարծես թե նրանցից ոչ ոք չի համարձակվել հստակորեն հակադրվել ՀՀ իշխանություններին՝ չհաշված չնչին բացառությունները: Արդյոք այս ամենով հանդերձ ունե՞ն բարոյական իրավունք՝ մեղարդրելու ՀՀ նախկին լիդերներին:
Բոլոր դեպքերում Արցախի վիճակն իսկապես օրհասկան է, ինչը նշանակում է, որ պառակտվելու կամ միմյանց մեղադրելու փոխարեն պետք է համախմբվել ու մեկտեղել ուժերը, հակառակ դեպքում Արցախը կարող է իսկապես վերանալ՝ վերացնելով Հայաստանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Տեռո՞ր, թե՞ բեմադրություն

Նոր Նորքի քաղմասում կատարվածը, երբ մի քանի հոգի մուտք էին գործել բաժին՝ սպառնալով նռնակի գործադրմամբ …