Հողատուները թշնամուց էլ թշնամի են, երբ 120 հազար պատանդների հանձնում են թշնամուն

Որքա՜ն մեծ նյարդերի լարում ու համբերություն է պետք, որ լսես մի քանի Արցախ հանձնողների, ովքեր, հանուն այն պարգևավճարների, կանգնած են մեծ հողատուի կողքին` հաստատակամությամբ, կեղծ ժպիտները դեմքներին, պատրաստ ծառայելու բոլորին, միայն թե գրպաններում մկներ չխաղան։ Գիտեմ` ինձ կասեն` մի՛ լսեք։ Բայց չէ՞ որ մեր ներսի թշնամուն էլ պիտի լսենք։

Մեկը կար հաստագլուխ, իր գոռոզության մեջ փաթաթված, իր միլիոններով հարբած, ով արցախցիներին համեմատում էր արտերկրում ապրող հայերի հետ։ Նրա ուղեղի պարունակությամբ` ինչու՞ հայը կարող է ապրել մեկ ուրիշ երկրում, արցախցին էլ հայ է, այսինքն` նա էլ կարող ապրել «Ադրբեջանում»։ Ստացվում է, որ անհայրենիք մնացած արցախցին իր հայրենիքում պանդուխտ է դառնալու, և դա նորմալ է ընկալվում։
Մեկը կար, կարծել էի` նա հրաժարվել է դերասանուհու իր դերից, պարզվեց պատգամավոր է դարձել` դերասանությունը ժառանգած։ Այստեղ են ասում` կարմիր կովը իր կաշին չի փոխում։ Ժպիտների հեղեղով, խոսքի հնչողության արհեստական երանգներով իր տիրոջը փայում֊փայփայում էր աչքունքով, միայն նրան հաճոյանա… Այն էլ` Արցախի հարցում ցնծության մեջ, որ ազատվում են այդ «գլխացավանքից»։
Այսպես իրար նման, նույն դատարկ ուղեղներով, ինքնասիրահարվածների այս տեսակը ի բնե, ի ծնե այսպե՞ս են եղել, թե նրանց բուծել են այլ երկրներից… Եվ ինչպես էլ միմյանց գտել են այս երկիր կործանողները…
Պատերազմն իր օրենքներն ունի, չնայած հաճախ խախտում են, անգամ վիրավորին հակառակորդն իրավունք չունի վնասելու, բայց պարզվում է այս հողատուները թշնամուց էլ թշնամի են, երբ 120 հազար պատանդների հանձնում են թշնամուն։
Մեր հոգու՞մ է Աստվածը, մեր սրտու՞մ, թե՞ երկնքում, հարցնենք նրան` ե՞րբ են մեր դաղված սրտերը խաղաղվելու…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

2 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

2 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

3 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

5 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

5 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

6 օր ago