Չորեքշաբթի , 24 Ապրիլի 2024

Բախում՝ ԱԺ-ում. ո՞րն էր իմաստը

Հայ հանրությունը հերթական անգամ ականատես է դարձել քաղաքական թատրոնի՝ բեմադրված ՔՊ-ական խեղկատակների կողմից: ՔՊ-ականներից Հովիկ Աղազարյանը սադրել է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին, որից հետո բախում է տեղի ունեցել ուժայինների ու պատգամավորների միջև:

Սա առաջին դեպքը չէ, որ նման բան է տեղի ունենում ԱԺ-ում, ուստի կարևոր է հասկանալ, թե իրականում ինչու է ԱԺ-ն դարձել յուրատեսակ մարտադաշտ, որտեղ գրեթե ամենշաբաթյա ռեժիմով ինչ-որ մարտեր են տեղի ունենում ինչ-որ անիմաստ պատճառաբանմամբ: Գուցե գործ ունենք ոչ միայն ԱԺ-ի չկայացվածության փաստի հետ, այլև՝ քաղաքական պայքարի իմիտացիա առաջացնելու: Ընդ որում՝ կոնկրետ այս դեպքում անվիճելի է իշխանական պատգամարորներց Հովիկ Աղազարյանի մեղքը, քանի որ եթե չլինեին նրա սադրիչ, փողոցայինին հարիր արտահայտությունները՝ ուղղված պատգաավոր Սարգսյանին, ամեն ինչ խաղաղ ավարտ կունենար:
Խորհրդարաններում նման բախումները նորություն չեն և որևիցե երկրի համար: Հարցը, սակայն, ոչ այնքան ինքին բախումների փաստն է, որքան այդ բախումների բովանդակությունը: Ցավալի է, բայց ի տարբերություն շատ ու շատ երկրների խորհրդարանների Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցող բախումները պրակտիկորեն իմաստազուրկ են, ինչը, իհակե բացատրելի է. ի՞նչ իմաստ կարող է լինել այդ բախումներում, եթե ԱԺ նիստերն են դարձել անիմաստ իրադարձություն և ընդամենը ծառայում են որպես շղարշ՝ քողարկելու պետության չգոյությունը:
Պետք է պետություն լինի, որ խորհդարան լինի, որ բախումներն էլ իմաստ ունենան:
PS. Ինչպես խոստովանել էր Հովիկ Աղազարանը լրագրողների հետ ճեպազրույցում, բախումը տեղի էր ունեցել ԱԺ դահլիճում ներկա իշխանասեր դատավորներից մեկի պատճառով, քանի որ ՔՊ-ականներին դուր չէր եկել ընդիմադիր պատգամավորի վերաբերմունքը նրա նկատմամբ:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Հովիկ Աբրահամյանի որդուց գնված առանձնատան համար

Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 16-ին շարունակվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր …