Հինգշաբթի , 25 Ապրիլի 2024

Աշխատավարձերի բարձրացումով թե պարգևավճարներով կաշառելը նորաձև է դարձել

Ասում են` Հայաստանի վարչապետը մանդատ չունի, որ Արցախը հանձնի Ադրբեջանին։ Շատ լավ, եթե չունի, ապա ինչպե՞ս է հանձնում և ճանապարհ հարթում, որ մանդատ չունեցող ռուս խաղաղապահներին հեռացնեն Արցախից։

Իրավական հարթության վրա չի ուսումնասիրվում, թե ինչ կռվաններից կարելի կառչել ու պարզել, թե ինչպես է նա Արցախը հանձնում թշնամուն։
Համեմատության եզրեր եմ ուզում գտնել… Մի՞թե խնամակալ ճանաչված մի ոմն անձ իրավունք կունենա իր խնամակալության տակ գտնվող ծնողազուրկ երեխային հանձնել մեկ ուրիշի, առավել ևս` ոճրագործի։
Հայաստանում նրան ընտրողների մեծ մասը չգիտեր, թե նա Արցախ է հանձնելու, բայց 680 հազարի անունից է զիջումների գնում։ Եվ ովքե՞ր պիտի պաշտպանեն մեր շահերը։
Մենք տեղ ենք տալիս պատմաբաններին, երբ կեղծում են մեր պատմությունը, մենք լսում ենք քաղաքագետների վերլուծություններ` մեկը մյուսից տարբերվող, ընդունելի կամ մերժելի, բայց լուռ են խելացի իրավաբանները, այդ համակարգի օրենքի պաշտպանները։
Արցախ հանձնողը գիտեր իր գլխին գալիքը, երբ գնել էր ոստիկաններին` իրեն պաշտպանելու նպատակով, դատախազներին թե դատավորներին` իր պատվերով գործեր վարելու համար, պատգամավորներին` իր համար նպաստավոր օրենքներ հաստատելու համար….
Աշխատավարձերի բարձրացումով թե պարգևավճարներով կաշառելը նորաձև է դարձել։ Նա առաջնորդ է իր երկրում, բայց դրսում նույնն է, ինչպիսին իր շրջապատի ստրուկներն են։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մենք տանուլ ենք տվել այն ժամանակ, երբ անգրագետներին պաշտոնների նշանակեցինք, իսկ գիտունները նրանցից աշխատանք խնդրեցին…

Մենք էսօր չենք տանուլ տվել, ոչ էլ երեկ. Մենք տանուլ ենք այն ժամանակ, երբ Արցախյան …