«Քեթրինի Միհրանի» առեղվածը. ո՞վ ո՞ւմ է խաբում

Հայաստանում հայտնաբերված առանձնապես խոշոր ծավալների կոկաինի թեման շարունակում է եփվել, որի կենտրոնում, փաստորեն, հայտնվել է «Քեթրինի Միհրանը»՝ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարը, որ այժմ գտնվում է հետախուզման մեջ:

Չնայած իշխանությունների փորձերին՝ կոկաինի գործը «կարելու» Միհրան Պողոսյանի վրա, այդպես էլ չի հաջողվել ՔՊ-ի ուսերին ծանրացած պատասխանատվությունը բարդել նրա վրա. Պողոսյանը փաստեր է ներկայացրել, որոնք ամբողջությամբ հիմնազուրկ են դարձնում իշխանությունների փորձերը՝ նախկիններին վերագրելու սեփական մեղքերը:
Օրերս Միհրան Պողոսյանը տեսանյութ էր հրապարակել, որում ուշագրավ մանրամասներ էր պատմել, թե ինչպես է զանգահարել ԱԱԾ պետին ու տեղեկացրել գտածոյի մասին:
Տվյալ դրվագում, սակայն, ամենաուշագրավն այն հարցն է, թե ինչպե՞ս կարող է հետախուզման մեջ գտնվող անձը զանգահարել ԱԱԾ պետին ու նրան տեղեկություն հայտնել, շփվել, հետո կախել հեռախոսն ու հանգիստ կյանքով ապրել:
Բանն այն է, որ իշխանությունները, փորձելով ամրապնդել իրենց սոցիալական հենարանը, ժողովրդին ամեն կերպ փորձում են համոզել, թե հետամուտ են թալանի վերադարձին ու թալանչիների պատժին:
Ենթադրվում է, որ այդ թալանչիներից մեկն էլ Միհրան Պողոսյանն է՝ հաշվի առնելով, որ նրան հայաստանյան իրավապահները ներկայումս հետախուզում են: Հարց՝ եթե այդ հետախուզումը չի կրում ձևական բնույթ, ապա ինչպե՞ս է Միհրան Պողոսյանը հանդգնել զանգահարել Աբազյանին՝ չվախենալով, որ կարող է բացահայտվել, թե՞ իրականում այս ամենը ձևական խաղ է՝
ժողովրդի աչքին թոզ փչելու համար:
Ակնհայտ է՝ թալանը հետ բերելու մասին թե՛ հեղափոխական, թե հետհեղափոխական շրջանում հնչեցրած իշխանական հավաստիացումները կեղծիք են եղել: Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, իսկ դա ենթադրում է հեղափոխողի ու հեղափոխվողի միջև փոխպայմանավորվածություն: Նախկինները լուրջ երաշխիքներ են ստացել Նիկոլ Փաշինյանից, որ եթե կամովին զիջեն իրենց աթոռը, ապա ենթադրյալ հանցանքների կամ թալանի համար պատասխանատվության չեն ենթրկվելու, իսկ մեկ-երկու գործը հաշիվ չէ:
Արդյոք իշխանություններն անկե՞ղծ են սեփական ժողովրդի հետ, թե՞ բոլորս տոտալ ստի ու կեղծիքի մեջ ենք ապրում:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

1 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

1 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

3 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

4 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

4 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

5 օր ago