Երեքշաբթի , 23 Ապրիլի 2024

Զարեհ Սինանյանը նսեմացրել է Ցեղասպանության միջազգաին ճանաչման նշանակությունը. ինչո՞ւ է նա դա արել

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ներսից քայքայող Զարեհ Սինանյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում առիթը բաց չի թողել՝ հանդես գալու մի շարք վիճելի հայտարարություններով: Օրինակ՝ նույն Ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ Սինանյանը հանդես է եկել հույժ վիճելի պնդմամբ՝ ասելով, թե Ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի տալիս՝ բացի «բարոյական շոյվածությունից»: Միաժամանակ Սինանյանը խոստովանել է, որ չնայած մեծ ջանքեր են գործադրվել Ցեղասպանության ճանաչման գործընթացի հարցում, սակայն Հայ դատի ու այսօրվա անվտանգային խնդիրների միջև կապ չի հաջողվել ստեղծել։

Սինանյանի խոսքերի նպատակը Նիկոլ Փաշինյանի հակահայ քաղաքականության արդարացումն է:
Բանն այն է, որ ՔՊ-ական իշխանության օրոք Ցեղասպանութան միջազգային ճանաչումը ոչ միայն կանգ է առել, այլև թերևս սկսվել է հակառակ գործընթաց, երբ ողջ աշխարհով մեկ «զոհ» են հռչակվում թուրքերը, իսկ դահիճ՝ հայերը: Այդ պրոպագանդան է տանում, մասնավորապես, Ադրբեջանը, որին ոչինչ չի հակադրում Հայաստանը, ավելին՝ «նոր Հայաստանում» Ցեղասպանության թեման գրեթե տաբու է դարձել այն պատճառաբանմամբ, թե իբր Թուրքիան ցանկանում է մեզ հետ բարեկամություն անել, սակայն մենք չենք ուզում բարիշել՝ առաջին պլան մղելով նույն Ցեղասպանության հարցը: Բանը հասել է նույնիսկ Արարատի օտարմանն, ու բիբլիական լեռն Արագածով փոխարինելուն:
Այս ամենում իր կարևոր լուման ունի ներդրած նույն Զարեհ Սինանյանը, և այն, որ նա նման կերպ է արտահայտվել, չի կարող անբնական համարվել. ոչ միայն Փաշինյանին, այլև հենց ինքն իրեն արդարացնելու խնդիր ունի՝ ասելով, թե ճանաչումը ոչ մի էական հարց չի լուծում:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե ինչու Հայաստանին այդպես էլ չհաջողվեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը սինքրոնացնել ՀՀ կամ Արցախի անվտանգության հետ: Ունեցած անհաջողության հարցում ևս, իհարկե, մեծ է ՔՊ-ական իշխանութան դերը, քանի որ եթե ՀՀ ղեակավարությունն Արցախը պաշտոնապես ճանաչում է՝ Ադրբեջանի մաս, ապա անհասկանալի է, թե ինչ կարող անել կրակների լեզուներում գտնվող աշխարհը, որն առանց մեզ էլ հսկայական խնդիրների մեջ է հայտնվել:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պետության թերացման հետևանք է խոպանչիությունը

Ինչպես հայտնի է, Հայաստանում բավական մեծ հանրային արձագանք է ստացել՝ կապված արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու …