Հինգշաբթի , 28 Մարտի 2024

Զարեհ Սինանյանը կորցրել է փողերի հետքը

Անդրադառնալով վերջերս Սփյուռքի ներկայացուցիչների կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին՝ Զարեհ Սինանյանը դրանք անհիմն է համարել ու լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտարարել, թե «Հայաստան» հիմնադրամին տված գումարների հետ ինքը չի առնչվում, հետևաբար՝ չի կարող ասել՝ ուր են գնացել սփյուռքահայերի նվիրատվությունները: «…երբ այս մարդիկ գալիս ու ասում են՝ իմ փողերն ի՞նչ արեցիք, հե՛տ տուր, բնական է, այնտեղ ինձ համար բան չկա։ «Հայաստան» հիմնադրամն ունի խորհուրդ, ես դրա անդամը չեմ, ունի գործադիր տնօրեն, թող դիմեն իրենց ու պատասխան ստանան»,-հայտարարել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Առաջին հայացքից Սինանյանի հայտարարությունները հիմնավոր են թվում, բայց խնդիրն այն է, որ հարցը պետք է դիտել ոչ թե հատվածական, այլ՝ իր ամբողջության մեջ՝ ստանալու իրական պատկերը:
Այն, որ սփյուռքահայերը հենց Սինանյանին են ուղղել իրենց անհանգստություններն ու բողոքները, չի կարող անբնական համարվել, քանի որ Սինանյանն է, որ ներկա պահին հանդիսանում է Հայաստանին ու Սփյուռքին կապող հիմնական օղակը՝ անկախ այն բանից, թե որ կառույցն է տնօրինում սփյուռքահայերի նվիրատվություներից գոյացող կամ գոյացած միջոցները:
Միաժամանակ կա, իհարկե, Սինանյան-Արշամյան անտեսանելի կապը, որի հանգույցը Նիկոլ Փաշինյանն է, որի մարդն է ոչ միայն Սինանյանը, այլև Հայկակ Արշամյանը, և միամտություն լիներ կարծել, թե առանց երկուսի իմացության կամ ուղիղ «դաբրոյի», երրորդը կարող էր միջոցներ գրպանել կամ առնվազը այդ միջոցները տնօրինել այնպես, որ լրջագույն կասկածներ առաջանար հիմնադրամի կամ նրա ղեկավարի կոմպետենտության վերաբերյալ: Եթե Սինանյանն իսկապես հանդիսանում է Սփյուռքի շահերի, այլ ոչ թե թուրքերի ներկայացուցիչը, ապա պարտավոր է անձամբ հետամուտ լինել կոնկրետ այս խնդրի պարզաբանմանը, եթե հիմնադրամի ղեկավարությունը հրաժարվում է ավելի թափանցիկ աշխատելաոճից:
Բայց մի՞թե Սինանյանը կարող է կտրել այն ճյուղը, որի վրա նստած է նաև ինքը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Էդմոն Մարուքյանի ոդիսականն ավարտված է

Էդմոն Մարուքյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից այն բանից հետո, երբ հանդես էր եկել …