Կարգապահական վարույթ՝ համակարգի խնդիրների վերաբերյալ սեփական կարծիք ունենալու և այն արտահայտելու համար

Ամիսներ առաջ ԱՄՆ պետական դեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցում արձանագրվեց, որ ՀՀ-ում առկա է դատական անկախության լուրջ խնդիր, դատարաններն անկախ չեն, դրա վկայությունն են կոռուպցիայի և քաղաքական ազդեցության երևույթները։ Ընդամենը օրեր առաջ Դատավորների եվրոպական միությունը (EAJ) լուրջ մտահոգություն հայտնեց ՀՀ-ում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք բացասաբար են անդրադարձել Բարձրագույն դատական խորհրդի անկախության վրա և հանգեցրել են կարգապահական վարույթների չարաշահման, դրանք մասնավորապես ծառայում են դատավորների կողմից դատական համակարգի խնդիրների, գործունեության վերաբերյալ իրենց տեսակետները հրապարակայնորեն արտահայտելու հնարավորությունը զսպող միջոց:

Այսպիսի կոշտ արձանագրումներին Հայաստանը որպես «ժողովրդավարության բասիոն» հռչակած, սակայն «իրավական բարդակի» վերածած իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը նույնիսկ չհամարձակվեց պատասխանել։
Եվ այս ամենից հետո կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ իրավական պատմության լավագույն դատավորներից մեկի, իրապես արդարադատություն իրականացնողի՝ Դավիթ Հարությունյանի նկատմամբ՝ ընդամենը համակարգի խնդիրների վերաբերյալ սեփական կարծիք ունենալու և այն արտահայտելու համար։ Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները աթոռի համար ինքնամոռաց պայքարում կորցրել են ոչ միայն իրականության, այլ նաև ամոթի զգացումը։ Դավիթ Հարությունյանի նման դատավորի, իրավունքի անառարկելի ռահվիրայի նկատմամբ կարգապահական ներգործության որևէ միջոցի կիրառումով երկրի օրինազանց իշխանությունը խփելու է Հայաստանում արդարադատության դագաղի վերջին մեխը: Սա պետք է հասկանա ԲԴԽ յուրաքանչյուր անդամ, հարգելինե’րս, օրվա իշխանությունն ու նրա կույր կամակատարները ժամանակավոր են, իսկ հայրենիքն ու մարդկային փոխհարաբերությունները՝ հավերժ։

Raffi Aslanyan

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

4 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

6 օր ago