Ադրբեջանական մի քանի կայքերի թեման հայազգի փոքրիկ ռեկորդակիր Միքայել Հակոբյանն է

Տեսա, որ ադրբեջանական մի քանի կայքերի թեման հայազգի փոքրիկ ռեկորդակիր Միքայել Հակոբյանն է, ով վերջերս մի հարցազրույցում ասել էր, թե թշնամուն վերացնող զենք է ստեղծելու։

86 ռեկորդակիր 9 տարեկան տաղանդաշատ երեխայի խոսքը քննարկվում էր մեծ պաթոսով։ Ռուսերենով լսեցի, թե հայերը ատելություն են սերմանում իրենց ազգի հանդեպ։
Գիտեմ, որ շատ-շատերը կհակադարձեն, որ Ադրբեջանում մանկապարտեզի երեխաներից են սկսում հայատյացության քարոզը։ Դպրոցներում են բացեիբաց սերմանում նույն ատելությունը, ներկայացնելով հային` որպես թշնամու կերպար։ Նրանց դասագրքերում են հայերը վաղուց ոխերիմ թշնամիներ դարձել։
Վերոնշյալ թվարկածների և ավելիի մասին բոլորս գիտենք, բայց համաձայնվենք, որ մենք թույլ ենք տեղեկատվական ոլորտում թշնամուն հակազդելուն։ Նրանք ամենուր են ակտիվ գործում՝ կեղծելով, խաբելով, մեզ ցեխոտելով, այնինչ նրանց չարիքների մասին աղաղակելու փոխարեն` կողքով լուռ անցնում ենք, որի արդյունքում էլ թշնամին կառչում է մեր մեկ բառից, մեկ նախադասությունից…
Ես կասեի` հայ ազգը պիտի համբուրի այս գերխելացի երեխայի ձեռքերը, որով նա զենք կստեղծի թշնամու դեմ։
«Թշնամի» է նա, ով ոչնչացնում է մեկ ուրիշի, մեկ այլ ազգի, ժողովրդի երազանքը, թշնամի է նա, ով պատերազմ է սանձազերծում, խլում մարդկային կյանքեր, սփռում ավերածություններ… Թշնամի է նա, ով մտնում է մեր տունը` մեզ սպանելու, ոճիր գործելու նպատակով…
Մեր փոքրիկի խոսքը մեզ կյանքից, տունուտեղից զրկող թշնամու մասին է, նրա ստեղծած զենքը թշնամի ազգի երեխաների ոչնչացման համար չէ, նա տեսնում է Հայաստանի սահմանների անվտանգությունը, Արցախի 120 հազարի շրջափակումը, իր հասակակից արցախցիների զրկանքները, նա գիտի, որ թշնամու անօդաչուներին զոհ և հաշմանդամ են դարձել մեր հազարավոր տղաները…
Ժամանակից շուտ զարգացած երեխան շատ հավանական է` զենք ստեղծի թշնամու դեմ, իսկ մենք պիտի պաշտպանենք նրա երազանքը` հակազդելով մեզ թշնամի բորենիների հոխորտանքին, որի թիրախում հայտնվել է մեր անչափահաս Ամենախելացին։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

3 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago