Նախկին ոստիկանի ակնկալիքներն ու ՄԻՊ-ի ուշագրավ խոստովանությունը

Մեկնաբանելով Ոստիկանության գործողությունները` Երևանի Բաղրամյան 3 հասցեում գտնվող BAN ակումբում, երբ հայտնաբերվել էին էլեկտրոնային կշեռքով թմրանյութի կշռման փաստ, 21-ամյա աղջկա մոտ՝ մեթադոն տեսակի թմրանյութ և թմրանյութի շրջանառության այլ դրվագներ՝ ՔՊ-ական պատգամավոր, նախկինում Ոստիկանության ծառայող Արմեն Խաչատրյանը խոստովանել էր, որ ոստիկանությունից ունեցած սպասելիքները անհամեմատ ավելի մեծ են, քան՝ ներկայիս արդյունքները։ Դրանով, ըստ էության, նա իր դժգոհությունն էր հայտնել Ոստիկանության՝ թմրամոլության ու թմրանյութերի շրջանառության դեմ պայքարից, ինչն էլ, բնականաբար չէր կարող չծնել տրամաբանական հարց՝ իսկ արդյոք հայաստանյան ոստիկաններն ունե՞ն պատշաճ որակներ՝ հանրության ու իշխանությունների ակնկալիքները կյանքի կոչելու, իրենց արդարացնելու համար:

Այս հարցին անկեղծորեն պատասխանել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում արձանագրելով, որ Ոստիկանության շատ ծառայողներ չեն տիրապետում անհրաժեշտ գիտելիքների:
Հարց է առաջանում՝ եթե իշխանություններն էլ, նրանց հետ փոխկապակցված պաշտոնյաներն ու օղակներն էլ արձանագրում են, որ ՀՀ ոստիկանության շատ ծառայողներ փաստացի անգրագետ են, ապա ի՞նչ հավելյալ ակնկալիքների մասին կարող է խոսք լինել: Չի կարող Հայաստանում թմրամոլության ու թրմանյութերի ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն արդյունավետ լինել, եթե շատ ոստիկանների գիտելիքների ու պրոֆեսիոնալիզմի մակարդակը մոտ է զրոյին:
Անմիջպես երկրորդ՝ ոչ պակաս կարևոր հարց է առաջ գալիս՝ իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հայաստանյան ոստիկանները գլխովի դարձան տխմարներ՝ իրենց կոչմանը չհամապատասխանող:
Հարցի պատասխանն առավել քան ակնհայտ է, և գաղտնիքը կրկին քաղաքական իշխանությունների կողմից վարվող ներքին քաղաքականությունն է: ՔՊ-ն իր ոստիկանությունը կազմավորելիս շեշտը դրել է ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ միանագամայն այլ որակների՝ ասենք քաղաքական լոյալության գործոնի վրա: ՔՊ-ին պետք չէ իր իրական կոչմանը հավատարիմ Ոստիկանություն, այլ՝ մի կառույց, որի գերնպատակն ու միակ իրական առաքելությունը համակարգը քաղաքական իշխանությունների կրնկի տակ պահելն է ու քաղաքական մահակի դերում հանդես գալը: Այլ խնդիր իշխանություններն իրենց առջև չեն դրել, և թերևս հենց այս խնդրի լուծման նպատակով է, որ գրեթե ամենամսյա ռեժիմով բարձրացվում են ոստիկանների կամ քննիչների աշխատավարձերը՝ առանց համոզիչ հիմնավորման:
Իշխանությունների համար նարկոբիզնեսը սկզբունքային պրոբլեմ չէ, պրոբլեմն այն իրենց տոտալ վերահսկողության տակ պահելն է:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

3 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago