«Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերը մի շարք հասցեներում

Մեկնաբանելով ակնհայտորեն իշխանությունների ձեռամբ տարածվող այն բամբասանքները, թե իբր «Հայաքվեն» ընդդիմությունը նախաձեռնել է, որպեսզի լինի պատերազմ, ու դրանից հետո ժողովուրիդը ոտքի կագնի՝ իշխանության բերելով ընդդիմությանը՝ Սեյրան Օհանյանը դրանք որպես ստահոդ տեղեկություն է որակել՝ հավաստաիցնելով, որ նախաձեռնության նպատակը Հայաստանում իշխանության համար պայքար ծավալելը չէ: Նպատակը բացառապես հայ ժողովրդին միավորելն է մեկ նպատակի շուրջ, ներքին ուժերով էքզիստենցիալ խնդիրների լուծմանը հասնելը:

 «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերը մի շարք հասցեներում
«Հայաքվեն» օրեցօր է՛լ ավելի լայն մասսայականություն է ձեռք բերում, ինչը, բնականաբար, դուր չի գալիս ՀՀ իշխանություններին, որոնց օրակարգը մեկն է՝ Հայաստանի ու Արցախի թրքացումը «խաղաղության օրակարգ» կոչվող շինծու հորինվածքի ներքո:
«Հայաքվեն», փաստորեն, փորձ է՝ լողալու կործանարար հոսանքին հակառակ, ինչն էլ դարձել է պատճառ, որ իշխանություններն իրենց համար դրանում լուրջ մարտահարվեր տեսնեն: Մամուլում վաղուց են շրջանառվում հիմավորված տեղեկություններ այն մասին, որ իշխանությունները ամենաբարձր մակարդակով հրահագել են խոչընդոտել պրոցեսին: Բանը հասել է նրան, որ նախաձեռնությունը վարկաբեկելու նպատակով դրան իշխանական պրոպագանդան հաղորդել է քաղաքական աստառ՝ կապելով երկրորդ ու երորրդ նախագահյների հետ, քանի որ ՔՊ-ականներն այն համոզման են, որ 2018-ին բանեցրած հնարքները կարող են և այս դեպքում օգտակար լինել:
Հայաքվեն կապ չունի ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ կամ առաջին նախագահների հետ.այն ծայրահեղ իրավիճակում ի հայտ եկած մտահղացում է, որ նպատակ ունի ԱԺ օրակարգ մտցնել Արցախի հարցն ու ստիպել իշխանություններին գոնե մեկ օր ապրել ու արարել հանուն հայրենիքի: Ընդ որում՝ կարևոր է արձանագրել, որ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս բոլոր քաղաքացիներին՝ մասնակից դառնալու հայրենիքի փրկության ծրագրին ու սեփական լուման ներդնել Հայաստանն ու Արցախը կործանումից փրկելուն կոչված գործում՝ լումա, որն այս իրավիճակում իսկապես անգնահատելի է:
Իշխանությունները միայն մեկ բանից են վախենում՝ լեթարինգիական քնի մեջ ընկած հանրային շերտերի արթնացումից: Հենց որ դա տեղի ունենա, վերջն է գալու ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության, այլև՝ Հայաստանի ու Արցախի գահավիժման՝ փաստի առաջ կագնեցնելով թուրք-ադրբեջանակա տանդեմին ու նրանց հզոր հովանավորներին:
Հուսանք՝ «Հայաքվեն» կհասնի իր նպատակին՝ դառնալով կարևոր քայլ՝ հայրենիքի փրկության ճանապարհին:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

4 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

6 օր ago