Այսպես են «թաղում» հողատուին, այսպես են երեսին ապտակում` հիշեցնելով պատմության մեջ դավաճանի անուն ստացած ուրացողներին…


Հարցազրույց, երբ առաջին անգամ ինձ հետաքրքրեցին միայն լրագրողների հարցերը։ Թե ինչ պատասխաններ պիտի հնչեին, երևի թե բոլորս գիտեինք պատասխանողի պահուստային խոսքերից։
Ընդամենը երեք լրագրողի հարց լսեցի, որոնք պիտի հավասարակշռությունից հանեին Արցախ հանձնողին, բայց արտաքուստ խաղաղ էր երևում, իբր ամեն ինչ իր տեղում է, ինքն էլ չի վիրավորվում, որ այդպես համարձակորեն պատին են սեղմում իրեն։
Ինձ թվաց` երիտասարդ լրագրողներն իրենց հարցադրումներով փորձաշրջան են անցնում լրագրության մեջ տարիների փորձ ունեցող մեկի մոտ։ Բայց ո՛չ։ Եթե դա քննություն էր, ապա որքա՜ն տեղին էր, դիմացինին ոչնչացնող։ Ուղղակի հիացնող էին նրանց հարցերը, հիացնող այնքանով, որ նրանք գերազանց հանձնեցին իրենց քննությունը մի լրագրողի մոտ, ում պարտությունը տեսանելի էր ոչ միայն որպես լրագրող, այլև որպես երկրի տեր։
Այսպես են «թաղում» հողատուին, այսպես են երեսին ապտակում` հիշեցնելով պատմության մեջ դավաճանի անուն ստացած ուրացողներին, այսպես են նրան մատուցում այն «ապագան», որը հետմահու է լինում իր թողած տխրահռչակ անունով։
Նա պարտված էր այնպես, ինչպես պարտված է եղել առայսօր իր չունեցած դիվանագիտությամբ։ Այսպես պարտվում են, երբ նրան պատին են սեղմում, որ Արցախ հնչեցնի, այսպես կարող է պարտվել մեկը, ում համարձակորեն հիշեցնում են հրաժարականի մասին…
Նա ոչնչացված էր, և համբերության բաժակը լցված պոռթկաց, ինչպես եռացող կաթսան, որտեղ էլ հիշեցրեց, որ իր տիկինն ընդամենը իրենց աճեցրած բանջարեղենով «աջափսանդալ» էր պատրաստել…
Նա չդիմացավ, երևի թե զգաց, որ լրագրողների հարցերից գահավիժում է և այնքան խոր, որ կարող է դուրս գալու հնար չլինի։ Մնում էր նա հասկանար, որ իր տիկնոջ պատրաստած ուտեստը ոչ թե արցախցիներին էր ի ցույց դրած, այլ այն գիտակից հանրությանը, թե ինչպես են երկիրը «աջափսանդալի» վերածել, որը վերականգնելու համար ջանքեր են պահանջվելու սերունդներին թողած Հերոստրատի` իրենց տխրահռչակ անունով։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

4 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

7 օր ago