Երբ այս դժվար, աղետալի օրերին փրկության միջոց է դառնում ապրանքափոխանակությունը

Կյանքը Արցախում

Երբ այս դժվար, աղետալի օրերին փրկության միջոց է դառնում ապրանքափոխանակությունը։
«20 ձու կփոխանակեմ 1կգ աղի կամ 1 կգ շաքարավազի դիմաց»։
Քանի որ ձու չի վաճառվում խանութներում, հետևաբար, եթե իմանանք գինը, կհասկանանք, թե ինչ արժե 1 կգ շաքարավազը կամ 1 կգ աղը։
Սա է աղետի մատնված Արցախի կյանքը, չեմ մանրամասնի, թողնում եմ, որ այս տողերն ընթերցողները հետևություն անեն։
«Կփոխանակեմ 1 կգ շաքարավազը 3 տուփ սուրճով»։
«Փոխանակում եմ անարատ մեղրը լվացքի փոշով»։
«Կփոխանակեմ փակած պահածոներ ձեթով կամ շաքարավազով»։
«Մի քիչ կոնֆետ կգնեմ փոքրիկիս համար, փոխանակելու բան չունեմ»։
«Բենզինը խոզի հալած յուղով կփոխանակեմ»։
«Բրինձը ձվով կփոխանակեմ»։
«Աղ և ձեթ եմ ուզում, փոխանակելու բան չունեմ, միայն կարող եմ ձու տալ, բայց ցանկալի է` գին ասել, որ առնեմ»։
«Շաքարավազ է պետք։ Փոխարենը կարող եմ տալ ատամի մածուկ, սուրճ, ալյուր կամ տնական ձու»։
«Լվացքի փոշին կփոխանակեմ միայն ծխախոտով»։
«Շաքարավազ և ձեթ եմ ուզում, փոխանակելու ոչինչ չունեմ, եթե ունեք, գոնե մի քիչ տվեք»։
Սա էլ ապրելու տարբերակ է, որ գրում են ֆբ անձնական էջերում կամ տարբեր խմբերում։ Անգամ, եթե ծանր վիճակում գտնվող արցախցին պատրաստ է ոսկե խաչը փոխանակել ձեթով, շաքարավազով, ծխախոտով, լվացքի փոշով, երբ տանը ոչինչ չկա, ցանկալի է դառնում այդ փոխանակության իրականացումը, երբ կանգնած է գոյաբանական խնդրի առջև։
Որոշ ապրանքների գների մասին չբարձրաձայնեմ, երբ սովոր ենք եղել միշտ էլ մատչելի գներով առևտուր անել ու հիմա բախվում ենք սարսափելի գնաճի…Ու մտածում եմ` որտեղի՞ց սովորական աշխատավարձով ապրող արցախցուն այդքան գումար, որ ծախսի` գոնե մեկ օր բնականոն կյանքով ապրելու համար։
Ցավալի է, որ հողի և հացի պայքարում արցախցիներին կանգնեցրել են գոյության խնդրի առջև, երբ հողն էլ ճաքճքել, տնքում է ցավից։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

3 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago