Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքում իսկական քաոս ու բարձիթողի վիճակ է տիրում: Կին քաղաքապետ Դիանա Գասպարյանը ամուսնանալուց հետո սկսել է աշխատանքի չգալ, իսկ քաղաքի իշխանությունը փաստացի անցել է փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի ձեռքը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն տևական ժամանակ է՝ Դիանա Գասպարյանն ընդհանրապես քաղաքի խնդիրներով չի զբաղվում. վերջինս երեխայի է սպասում, դրա համար էլ իշխանությունը հանձնել է փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանին ու ինքն անհետացել է:
Ի դեպ, Արսեն Պետրոսյանն ամենաակտիվ ՔՊ-ականներից է, որը սոցցանցերում աչքի է ընկնում ընդդիմադիրների հասցեին սուր քննադատական հայտարարություններով:
Նրա կենսագրությունն ուսումնասիրելիս էլ պարզ է դառնում, որ բարձրագույն կրթություն չունի:
«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար Էջմիածնի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ ամբողջ քաղաքը աղբի ու փոշու մեջ կորած է, փողոցները քանդել են, որ կառուցեն, բայց այդպես էլ քանդված մնացել են փողոցները, որևէ աշխատանք չի տարվում։ Նախկինում՝ գրեթե ամեն շաբաթ, տարբեր տոնական միջոցառումներ էին անցկացվում, սակայն հիմա դրա մասին մոռացել են։ Այլ կերպ ասած, Հայաստանի երբեմնի գեղեցիկ եւ ամենատուրիստական քաղաքներից մեկը հիմա անմխիթար վիճակում է գտնվում:
Էջմիածնի քաղաքապետարանում էլ կառավարման քաոս է, մարդիկ դիմումներ են ներկայացնում ու ամիսներով պատասխան չեն ստանում, մի իրավասու պաշտոնյա չկա ողջ Էջմիածնում, որին կարողանան դիմել քաղաքացիները:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տևական ժամանակ է՝ փորձում է այս խնդիրների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Դիանա Գասպարյանից, սակայն նրա հեռախոսահամարն առհասարակ անհասանելի է, քաղաքապետարանից նույնպես չկա արձագանքող:
Փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե նման բան չկա, Դիանա Գասպարյանն ամեն օր գալիս է աշխատանքի և կատարում է իր գործառույթները.
«Ինչ վերաբերում է աղբի խնդրին, նման հարց իրոք կա Էջմիածնում։ Կառավարության աջակցությամբ մրցույթը կայացել է, նոր մեքենաներ և աղբարկղներ ենք ձեռք բերելու: Միջոցառումների մասով էլ կասեմ հետևյալը. հատկապես միջմշակութային միջոցառումներ միշտ էլ ունեցել ենք, տարբեր համերգներ և միջոցառումներ լինում են, ուղղակի համաքաղաքային մասշտաբի մեծ միջոցառումներ, վերջին դեպքերով պայմանավորված, չեն լինում, հետաձգվում են կամ չեղարկվում»,- ասաց նա:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

4 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

7 օր ago