Էջմիածնի քար լռության աղմուկը… Կոչ՝ Վեհափառին…

Էջմիածնի քար լռության աղմուկը…
Կոչ՝ Վեհափառին…

Արցախում աղետ է:
Էթնիկ զտման, ցեղասպանության ականատեսն ենք…
Պատերազմը շարունակվում է:
Հայաստանում քաոս է:
Բողոքի ալիքն օրեցօր աճում է, ներքաղաքական ճգնաժամը ժամ առ ժամ հասունանում:
«Փրկիչների» շքերթ է…
Իրական առաջնորդ չկա:
Ինքնաբուխ հավաքները ինչ-ինչ բախտախնդիրների կողմից այլ բովանդակություն են ստանում, վերածվում վտանգավոր բռնկման:
Մայրաքաղաքում ամենուրեք իրականացվում են
անհնազանդության ակցիաներ, արդյունքում՝ փողոցները պարալիզացվում են, կաթվածահար անելով մայրաքաղաքի ողջ երթևեկությունը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես է եկել «Համազգային զորաշարժի» կոչով:
Վերջինս իր զորակցութունը հայտնելով Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքին՝ հորդորում է համայն հայությանը ոտքի կանգնել, միավորվել, ընդվզել:
Միաժամանակ նա հոգևոր, քաղաքական, պետական ղեկավարների հանդիպումներ է առաջարկում, որտեղ կքննարկվեն Արցախի ու Հայաստանի առաջ ծառացած մի շարք խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերվող հրատապ հարցեր:
Ողջունում եմ…
Այս համատեքստում ակամա առաջանում է տրամաբանական հարց.
Այս օրհասական պահին որտե՞ղ է Վեհափառ Հայրապետ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ինչու՞ առ այսօր Մայր Աթոռը հանդես չի եկել որևէ կոչով ու հորդորով…
Ձայն բարբառո անապատի…
Մայր Աթոռը լռում է…
Ու՞ր է մեր հոգևոր առաջնորդն իր իր ազդեցիկ խոսքով, առաջարկներով հանդերձ…
Նորին Սուրբ Օծություն Գարեգին Բ, միգուցե պետք է հիշեցնե՞լ Ձեզ, թե ինչ առաքելություն է ստանձնել Հայոց եկեղեցին նման արհավիրքների ժամանակ, թե որն է Հայ առաքելական եկեղեցու տեղն ու դերը մարդկանց և պետության կյանքում, հայ ժողովրդի ազգային ինքնության և հայապահպանության գործում:
Ավելին՝ որ պետականության բացակայության կամ անարխիայի պայմաններում հենց Հայ առաքելական եկեղեցին է ստանձնել ազգապահպանության գործը։
Հարգելի՛ Վեհափառ, պատմական համատեքստում Հայ առաքելական եկեղեցին ինքնին մշտապես դրսևորվել է որպես քաղաքական կառույց և եղել է քաղաքական գործընթացների մշտական մասնակիցը։
Ուստի դժվար է պատկերացնել երկրի քաղաքական կամ հանրային կյանքը առանց եկեղեցու վճռորոշ դերակատարության:
Չեք կարծու՞մ, որ ժամանակն է հանդես գալ կոչով:
Չեք կարծու՞մ, որ Հապաղում եք, ստեղծում ամորֆի ու անտարբերի տպավորություն՝ այդկերպ վարկաբեկելով և հեղինակազրկելով Մայր Աթոռը…
Առանց այն էլ որոշակի վտանգավոր անվստահություն է ձևավորվել հայ եղեկեցու շուրջ…
Չե որ մենք նվիրյալ հայրեր՝ Խրիմյան Հայրիկ, Վազգեն 1-ին ենք ունեցել…
Չեք կարծու՞մ, որ հայաստանյան 11, Հայաստանի տարածքից դուրս գործող և ձեզ ենթակա 6, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն 15 թեմերով հանդերձ անելիքներ ունեք:
Չեք կարծու՞մ, որ պետք է հանդես գաք համատեղ հայտարարությամբ և առաջարկներով…
Վեհափա՛ռ, կոչով հանդես գալու կոչ եմ անում…
Պառակտվածություն, ներքին թշնամություն ու անկառավարելի անտագոնիզմ է ձևավորվում, ավելի շուտ՝ գեներացվում, քաղաքացիական բախումներ հրահրվում…
Այդ ամենը մտահոգվելու լուրջ առիթ է տալիս…
Հայ հասարակության մոտ ողբերգությունը նույն կերպ չի ընկալվում ու արտահայտվում…
Ժողովրդի նյարդերը տեղի են տալիս, էմոցիաները գործողությունների տեսքով վտանգավոր դրսևորումներ են ստանում…
Վեհափա՛ռ, իսկ Արցախից պետք է «վախենալ» այն օրը, երբ անտուն, անօթևան 120 հազար մեր հայրենակիցները՝ վհատված, վիրավորված, գուցե և զինված կմտնեն Երևան…
Մանավանդ, երբ գործող իշխանությունները բացեիբաց հայտարարում են, թե «Ղարաբաղի հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ» և որ «ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»…
Կարծում եմ, որ ինչպես ես, այդպես էլ Դուք միանշանակ հակադարձելով կպնդեք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նման չէ որևէ այլ կոնֆլիկտի, և առհասարակ՝ խիստ սխալ է համադրել այն որևէ կոնֆլիկտի հետ…
Փաստ է, որ Ադրբեջանը չի կարող երաշխավորել Արցախի հայ բնակչության ֆիզիկական գոյությունը:
Նույնիսկ եթե երաշխավորի, ապա այն կարող ենք համարել սին ու սուտ խոստումներ:
Միջազգային հանրությունը ևս ի զորու չէ ապահովել արցախահայերի անվտանգությունը, առավել ևս՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում…
Աներկբա է՝ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու գլխին կախված է գոյաբանական վտանգը:
Վեհափա՛ռ, մենք չենք կարող թույլ տալ հայ ժողովրդի գլխին նոր ցեղասպանություն…
Մենք չենք կարող հաշտվել ու համակերպվել այն մտքի հետ, որ կրկին գաղթական ենք, անհայրենիք, իսկ Հայաստանը՝ որբատուն…
Վեհափա՛ռ հայրապետ, արհավիրքից հետո վերահաս վտանգների բարձրաձայնում է սա…
Ողբերգության շրջափուլը հաղթահարելու հրամայականն է…
Գործե՛լ է պետք…
 

David Karapetyan

 
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

3 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago