Տողերս արտասվախառն եմ շարում, որ չհասցրի տանս պատերը համբուրել Մարտակերտից դուրս գալուց առաջ

Հարազատ Մարտակերտին, մեր հայրենի բնօրրանին հրաժեշտ տվող տեղահան եղող մարտակերտցիներս դարձանք ճակատագրի դառը հարվածները կրողներից, ու այսօր մի քանի հազար կբռնեն գաղթի ճանապարհը` թողնելով տունուտեղ, հիշողություն, գերեզմաններ…

Ո՞վ հարցրեց մեզանից, որ Արցախ հանձնեց` ավերածություններ թողնելով մեր հոգում, մեր սրտում, մեր արյան մեջ։ Ինչու՞ Աստված մեր արյան երակների մեջ հայրենիք ներարկեց, որպեսզի սերնդեսերունդ չմոռանանք հուդաներին, որ մեզ հայրենազրկեցին։
Պատերազմներով անցած Արցախը բախվեց մոտ 24 ժամյա պատերազմի` հարյուրավոր զոհերով, վիրավորներով, դատարկված գյուղերով ու քաղաքներով, տարհանվող բնակչությամբ, անթաղ դիերով, անհայտ մնացած տղաներով…
Եթե ջարդվել էր պետք, ջարդվեցինք, եթե կոտրվել էր պետք, կոտրված ենք հազարապատիկ, եթե անհայրենիք մնալ էր պետք, քանի՜֊քանի անգամ կորցրել ենք, նորից ստեղծել…
Այս անգամ ուրիշ էր` պատերազմ տարհանումով, պատերազմ ամիսներով սովահար ժողովրդի դեմ, պատերազմ` ցեղասպանության ուղով` ցրտահար, լույսից զուրկ, իր արմատներին կառչած արցախցիների դեմ։
Եթե Աստված կա, ձայն հանի, բայց չասի` մեղք եք գործել, հատուցում է, երբ աշխարհն է մեղքերի մեջ։ Եթե աշխարհ կա, ի՞նչ արեց այդ աշխարհը իննամսյա զրկանքներ տանող 120 հազարի համար։
Ուզում եմ հասկանալ` գուցե այն բեռնավորված մեքենաները, որ ամիսներով կանգնած էին, դրա՞նք էլ սպասում էին արցախցիների գլխին թափվող ռումբերին, որ փրկվածներին թե հայրենազուրկ փախստականներին օգնություն հասցնեն։
Գայլի ախորժակով գերտերությունները բաց աչքերով նայեցին 21֊րդ դարի նոր տեսակի ցեղասպանությանը, լուռ նայեցին` հաշվելով դժոխային շահի իրենց բաժինը, որ կռվախնձոր դարձած Արցախում էր։
Հ.Գ. Իմ սիրելի՛, շատ հարգելի՛ ֆբ ընկերներ, շնորհակալությունս ձեզ, որ մտահոգ եք, մեր ծանր ապրումներով…
Կապերի անհասանելիության պայմաններում, երբ Ստեփանակերտում առայսօր լույս չկա, մի կերպ հնարավորություն ունեցա մի քանի տող գրել։
Հուսով էինք, որ շուտով վերադառնալու ենք մեր տները, անցնենք մեր աշխատանքին, սակայն գլխիվայր շրջվեց ամեն ինչ։
Տողերս արտասվախառն եմ շարում, որ չհասցրի տանս պատերը համբուրել Մարտակերտից դուրս գալուց առաջ սեպտեմբերի 20-ին։ Ո՞վ կմտածեր, որ այն վերջինն էր ընտանիքիս համար։
Սեպտեմբերի 24-ը նույնպես սևով կգրվի պատմության մեջ։ Ժամեր առաջ տեղեկացա, որ տարհանվում են մարտակերտցիները…
Համբերություն բոլորիս, որ մեր արտասվախառն աչքերը սրբելով` կարողանանք տանել այն զրկանքները, որ ճակատագրով դատապարտվածներիս է բաժին հասել։
……………………………………………………………….
Աստվա՛ծ, հիշի՛ր, աղետներով անցած, մեր կորցրած Արցախը իր հայրենազուրկ զավակներով հավերժ սպասելու է արդար դատաստանի…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

7 օր ago