Ժաննա Անդրեասյանը զբաղված է թուրքական նարատիվները դպրոցականների շլնքին փաթաթելով

Հայաստանում նոր դպրոցական դասագրքերի հարցը բավական լուրջ մտահոգություններ է առաջ բերել: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարոթյունը հայտարարել էր՝ մտադիր են վերանայել դպրոցականներին մատուցվող դասագրքերի բովանդակությունն ու որակը՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից չափանիշներին:

Իրականում, սակայն, ստացվել է հակառակը. մասնավորապես՝ հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքն է մասնագետների շրջանում մեծ աղմուկ բարձրացրել՝ ստիպելով լրջագույնս մտահոգվել ու կասկածել՝ արդյոք ՀՀ իշխանությունները թշնամու պատվերը չե՞ն կատարել:
Բանն այն է, որ բացի այն, որ տեքստերը երկար են ու բարդ, շատ դեպքերում ուղղագրական սխալներով լի, դեռ մի բան էլ լուրջ խնդիրներ կան մատուցվող բովանդակության, պատմագիտական ճշգրտության հետ:
Դրան բնորոշ հատկանիշներից մեկն այն է, որ հիմված է վարկածների վրա: Օրինակ՝ հայերի ծագմանն առնչվող հարցի բացատրությունը տրված է մի քանի տեսությունների տեսքով, որոնից մեկը, ինչպես հայտնի է, հայերին համարում է բալկաններից երկվոր մի դեպքում, երբ ապացուցված է, որ դա անհիմն ու մտացածին թեորիա է, որ հատկապես սիրում են շրջանառել թուրքերը՝ կոնկրետ քաղաքական նպատակներ հետապնդելով: Խնդիրներ կան նաև քարտեզների հետ. նույն Ուրատուի քարտեզը ոչ միայն սխալ է, այլև դրա մասին տեղեկություններն են թերի: Գրքում բացակայում են Հայկական լեռնաշխարհի քարտեզները, չկան Մեծ և Փոքր հայքերի տարածքները:Տիգրան Մեծի կայսրության քարտեզն էլ պատկերելիս ներկայիս Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցած պետության հին անվանումը՝ Աղվանք, գրված չէ, մի դեպքում, երբ նույն Վրաստանինը՝ Վիրք, գրել են, ինչը նույնպես միտումնավոր է արված. Ադրբեջանցինեը պնդում են, որ իրենք բնիկներ են՝ քրիստնոյա Աղվանքի մեհմեդականացված ժառանգները՝ հաստատելու համար տարածքի նկատմամբ իրենց իրավունքները: Բացի սա՝ դասագրքում կեղծված են Արարատի ու Արագածի բարձրությունները, Փոքր Ասիան հռչակված է՝ Անատոլիա, Ուտիք նահանգը պոկված է Հայաստանից ու տեղափոխված է Արցախի տարածք մի դեպքում, երբ Ուտիքն այսօրվա Տավուշի մարզի տարածքում է եղել և այսպես շարունակ:
Դասագրքի հեղինակը, ի դեպ, այս համակարգված թշնամական քարոզը հռչակել է՝ վրիպակ՝ խուսափելով պատասխանատվությունից: Հարց է առաջանում՝ իսկ խմբագրելիս ու տպարան տանելուց առաջ ինչո՞ւ այդ «վրիպակներին» ուշադրություն չի դարձվել:
Իրականում գործ ունենք հստակ մշակված ու հետևողականորեն իրականացվող պլանի հետ, որի էությունը մատաղ սերնդին թրքահաճո պատմություն սովորեցնելն ու արմատներից կտրելն է: Այլ կերպ ասած՝ ԿԳՄՍՆ-ն այսօր զբաղված է թուրքական նարատիվներն առաջ տանելով, որի գերնպատակը քաղաքական է, թուրքերը, լինելով երկվորներ, խնդիր ունեն՝ յուրացնելու Կովկասն ու Հայաստանի պատմական տարածքը, իսկ նման խաղերն օգտակար են՝ հատկապես քարոզչական դաշտում առաջնթաց ունենալու համար: Պատահական չէ, որ կեղծ քարոզչութան մեջ Ադրբեջանը հսկայական ռեսուրսներ ու փողեր է ներդնում՝ ոչ միայն սեփական հանրությանը, այլև աշխարհին ապացուցելու, թե Հայասանը ոչ թե հայերի երկիրն է, այլ իբր Արևմտյան Ադրբեջան:
Այսպիսով՝ ԿԳՄՍՆ-ն յուրատեսակ 5-րդ շարասյուն է Հայաստանի ներսում ներդված, որ ազգային շահն ու ճշմարտությունն առաջ տանելու փոխարեն փորում է պետականության տակը՝ մի քանի կոպեկի դիմաց:
Գ.Մ.
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

7 օր ago