Ռոբերտ Քոչարյանն իշխանություններին հանգիստ չի տալիս

Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման 90 հայցադիմում՝ 500 մլրդ դրամը գերազանցող ընդհանուր արժեքով: Ինչպես տեղեկցարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, դրանցով պահանջվում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 1000 անշարժ, ավելի քան 200 շարժական գույք և 270 իրավաբանական անձանց մասնակցություն: Թիրախում են հայտնվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները, նախկին ֆինասնաների նախարար Գագիրկ Խաչատրյանը, գործարար Սամվել Մայրապետյանը:

Կասկած չկա, որ այս ամենի հիմնական շարժառիթը քաղաքական է. Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հանդիսանալ հայաստանյան քաղաքական դաշտի գլխավոր դերակատարներից մեկը: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վտանգ է զգում հենց Քոչարյանից, քանի որ նա է այսօր համարվում ամենաշատ քաղաքական ռեսուրս ունեցողն ու ընդդիմութան մեջ ամենահեղինակավոր լիդերը: Ասել կուզի՝ այս ամենով իշխանությունները փորձում են չեզոքացնել Քոչարյանից բխող քաղաքական վտանգը՝ նրան շանտաժի ենթարկելով:
Ի դեպ՝ նկատենք, որ հենց այդ վտանգի չեզոքացմանն է նաև ուղղված երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորումը, որի համար պարզապես չկան իրավական հիմքեր. գործը ծայրից՝ ծայր «ջուր է», իսկ տեղի ունեցածն ուղղակիորեն կապված է ընդդիմության վերջին գործողությունների հետ, որոնք մարտահրավեր դարձան ՔՊ-ի համար:
Կոռուպցիայի դեմ պայքարը, իհարկե, հրաշալի բան է, քանի որ այդ պայքարի բովով անցնելով է, որ պետությունը ինքնամաքրվում է, ստանում միանգամայն նոր որակ ու կերպ, բայց երբ կոռուպցիայի դեմ պայքարը դառնում է ընդամենը պատրվակ, ինչպես այս դեպքում, պայքարելու քաղաքական օպոնենտների դեմ, ապա այն վերածվում է չարիքի: Անկասկած, եթե Քոչարյանը քաղաքականությունից հեռու մնար, այսօր նման պրոցեսների կիզակետում չէր հայտնվի, նրա մասին չէին էլ հիշի:
Իսկ թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների կենտրոնում են գտնվում հիմա ներկայիս իշխանությունները, պարզ կլինի թերևս միայն իշխանափոխությունից հետո, երբ վերջապես կգա ավգյան ախոռների մաքրազարդման ժամանակը, եթե, իհարկե, մինչ այդ առհասարակ Հայաստան մնա:

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

7 օր ago