Արցախցիները երեք ամիս է, թոշակ ու նպաստ չեն ստանում. ինչո՞վ պիտի սնվեն թոշակառուները

Արհեստական դժվարություններ, որ ստեղծել են Արցախի թոշակառուների, նպաստ ստացող ընտանիքների համար։

Իննամսյա շրջափակում, պատերազմի աղետներ` մարդկային կորուստներով ու հայրենազրկությամբ, բռնատեղահանության մղձավանջ և բազում որոգայթներ արցախցիներին տրվող աջակցության քողի տակ։
Արցախցիները երեք ամիս է, թոշակ ու նպաստ չեն ստանում։ Ինչո՞վ պիտի սնվեն թոշակառուները, երբ նոր տեսակի «հացի հերթերում» են, բայց հիմա էլ Հայաստանի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններում, որ հաշվառվեն ու հնարավորություն ունենան` թոշակներ, նպաստներ ստանալու։
Այսօր առավոտ ծեգին նշված հասցեում էի։ Բազմամարդ տեսարան… Ցանկացա հերթագրվել։ Մարդիկ միաբերան ասացին, որ արդեն 30 հոգու հերթագրել են, այսօր նրանց են ընդունելու։
Ու լսում եմ արցախցիների արդար, բայց դժգոհ խոսքը։ Տարբեր են նրանք, չեմ ճանաչում, բայց յուրաքանչյուրը մի տխուր կենսագրություն ունի արդեն այդ հերթերում։
«Առավոտ ժամը 5֊ին այստեղ եմ եղել, բայց չեմ կարողացել հերթագրվել»։
«Լուսաբացին ժամը 4 անց կես եմ եկել, 23 համարում եմ»։
«Երկու շաբաթ է, գնում եմ, գալիս, բայց չեմ կարողանում հաշվառվել»։
«Առաջարկել ենք` գոնե օրը 50 հոգու ընդունել, մերժել են»։
«Գոնե 30֊ը մինչև կեսօր ընդունեին, 30֊ը` կեսօրից հետո»։
«Ամբողջ Հայաստանի անձնագրային տարբեր բաժիններում նույն վիճակն է, օրը 30֊ից ավելի մարդ չեն հերթագրում»։
«Գոնե Արցախում հերթ էինք կանգնում, մի հաց գնում, այստեղ որ գալիս ենք, իզուր ժամեր ենք վատնում»։
«Երեկ չհաջողվեց հերթագրվել։ Ճարահատյալ մնացի մոտակա շենքում բարեկամի տան։ Գիշերվա ժամը 4֊ին եկա, դեռ չէին հերթագրում։ Գնացի, նորից եկա, արդեն ուշացել էի»։
Թողեցի հերթագրված 30 հոգուն և նրանց կողքին հուսահատ կանգնած մի քանի տասնյակ արցախցիների, որ տուն վերադառնամ։
Երկինքը ամպամած էր, բարակ անձրև էր մաղում։ Շտապեցի տաքսի նստել, բայց ուշքումիտքս բաց երկնքի տակ կանգնած արցախցիներն էին…
Չիմացա` ինչպես տեղ հասա, տաքսու վարորդի ձայնից սթափվեցի։ Մտածումների մեջ էի` տեսնես ո՞ր մեղքի համար են մեզ հետ այսպես «հաշվեհարդար» տեսնում։
Նատաշա Պողոսյան

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

4 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago