Ձյու՞նն էր մեղավոր, որ իր սառը գրկի մեջ առավ տուն վերադարձող զինվորին…

Զինվորը ՏԱՐՎԱ ՄԱՐԴ է եղել, այսօր էլ, վաղն էլ նա պիտի մնա նույն կոչումով։ Այն վերևներից հանկարծ չասեն` հնացած է, չփորձեն ասել, թե այն նախկիններից մնացած որակում է։

Ովքե՞ր են պատասխան տալու, երբ սգավոր մայրերի շարքն ավելանում է խաղաղ պայմաններում։ Պատերազմում զոհվածները, եթե «հանուն ոչնչի» էին իրենց նվիրաբերել, ապա այս անմեղ տղաների համար ովքե՞ր են պատասխանատվության ենթարկվելու։
Դեռ Արցախում էինք։ Պատերազմներով անցած մի զինվորականի մոտ դժգոհեցի, թե ինչու դպրոցական նստարանից վեր կացած մեր մատղաշ տղաների կյանքի գնով է հայրենիք պաշտպանվում։
Զարմացած ինձ նայեց, թե այդ տարիքում նրանց մեջ եռում է հայրենիքի սերը, հենց նրանք պիտի պաշտպանեն երկիրը։
Հիմա ուզում եմ ասել` ինչու՞ պիտի հայրենիքի սերը սրտներում տղաներ կորցնենք, այն էլ այսօրվա դրությամբ` ոչ պատերազմական երկրում։
Մեկի սիրտը, մյուսի կրակոցը, այն մյուսներին` չարաղետ վառելիքը…Ո՞ր մեկից խոսել, երբ թշնամու դիպուկահարի կրակոց չկա, երբ զինվորական կացարանի վրա թշնամու կողմից հրդեհի հետքեր չկան…
Զինվորի կյանքն ամենաթանկն է, նա մեր բոլորիս մեջ ամենահայրենասերն է, բայց նրան պահել չգիտենք…
Մենք չգիտենք նրան պաշտպանել, մենք չենք կարողանում նրանց մայրերին ամոքել…
Մենք չենք էլ կարողանում երկիրը կործանման տանողներին զսպել, կանգնեցնել մեզ ոչնչացման տանող սպանդը…
Մենք ի՞նչ ենք անում։ Ցավակցու՞մ ենք, մեր զորակցությու՞նն ենք հայտնում զինվորի հարազատներին… Եվ հետո՞…
Հիշենք` դհոլ֊զուռնայով, երգ ու պարով, ծափ ու ծիծաղով են մեր ծնողները բանակ ուղարկել իրենց որդիներին։
Այս հարաբերական խաղաղ օրերին էլ վտանգված է տղաների կյանքը, շուրջբոլորը անհայրենասերների շքերթ է, նորաձև է դարձել հայրենիքի հանձնումը, վտանգված է երկիրը…
Գրում ենք֊ջնջում, որ հանդարտեցնենք մեր զայրացած սրտերը ու հետո զգում, որ անդարմանելի վիշտը օր օրի կրկնապատկվում, եռապատկվում է, երբ գիտենք, որ վերջին օրերի անդառնալի կորուստները կարող էին և չլինել…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

3 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago