Հետաքրքիր է, թե ժողովրդական և վաստակավոր կոչումներով երգիչը, դերասանը, ուսուցիչը, բժիշկը ինչպես կարող են խաթարել երկրի Համերաշխությունը

Երբ «հարևան» բռնապետը պահանջում է Հայաստանից 14 հազար քառ. կմ տարածք, կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է չեղարկել Հայաստանի պատվավոր կոչումների համակարգը։

Հիշենք, որ Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս, որ փրկեն Հայաստանի ամբողջականությունը 29, 8 հազար քառ. կմ տարածքով, հիմա թշնամին մայր երկրի մոտ 50 տոկոսին ցանկանում է տեր դառնալ։
Եվ ոնց էլ այս «հնարամիտները» կարողանում են ամենալուրջ իրավիճակներում, երբ վտանգված է երկիրը, մեկ այլ քննարկման թեմա շոշափել` հանրության ուշադրությունը շեղելու համար։
Նախագծում նշված է, որ այդ կոչումները խաթարում են կադրային քաղաքականությունը, հանրային համերաշխությունը։
Հետաքրքիր է, թե ժողովրդական և վաստակավոր կոչումներով երգիչը, դերասանը, ուսուցիչը, բժիշկը ինչպես կարող են խաթարել երկրիՀամերաշխությունը։
Եթե ժողովրդի մեջ սևեր ու սպիտակներ տարբերակեցին, այդ իրենց կողմից էր, եթե հանրությունը բաժանվեց նիկոլականների և հականիկոլականների, նույնպես հեղինակներն իրենք էին, արցախատյաց ու արցախասեր հանրության մասնատումն էլ իրենցից բխեց… Գուցե ասենք` սրանք այն կոչումներով անհատականությունների ստվերում չե՞ն ուզում մնալ, երբ տաղանդավորն ու անտաղանդը, շնորհալին ու ապաշնորհը, խելացին ու լայնախոհը, նեղմիտն ու ձախողակն իրար են հակադրվում։
Առանց այն չէ, այդ կոչումներով ոչ արժանիներ էլ կան, բաց ո՞վ իրավունք ունի 10֊20֊30 տարի առաջ այդ բարձր պարգևներին արժանացած անհատների կոչումները չեղարկել։
Գուցե չեղարկել 2022֊ի հոկտեմբերի 6֊ի Պրագայում ընդունած հակաարցախյա՞ն հայտարարությունը, որով Արցախը Ադրբեջանի մաս ճանաչվեց ու մեզ մատուցած աղետներով հայրենազուրկ դարձանք։
Եթե ընդունելի է այդ նախագիծը, ապա սկսել այն ոչ թե պատվավոր կոչումների չեղարկումից, այլ այն բոլոր ստորագրություններից, որ վերջին տարիներին դրվել է ոչ հայանպաստ փաստաթղթերում։
Եվ եթե այս իշխանավորներն էլ հրաժարական տային, երկիրն էլ կփրկվեր, ժողովուրդն էլ, այն ժամանակ իսկապես հանրության մեջ համերաշխություն կլիներ։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

2 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago