Հայկ Մարությանը կդիմանա՞ գայթակղությանը

Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն», հայտարարել է կուսակցություն ստեղծելու ցանկություն ունենալու մասին ու վստահություն հայտնել, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն իրեն թույլ են տալիս պնդել, որ իր մոտ դա կհաջողվի. հանրության շրջանում ունեն աջակիցների մեծ բանակ և մտադիր են նրանց հետ համագործակցությամբ կյանքի կոչել սեփական ծրագրերը:

Ընտրություններից հետո Մարությանն անցել էր մի տեսակ ընդհատակ: Հիմնականում չէր մասնակցում ավագանու նիստերին, քաղաքապետարանի շենք էր մտնում խիստ հազվադեպ, լրագրողների հետ էլ խուսափում էր երկար-բարակ զրուցելուց, ուստի միայն մնում էր կռահել, թե որն է նրա այսօրինակ պահվածքի պատճառը:
Պարզվում է՝ ստեղծվելիք կուսակցության գործերով է խառը եղել նախկին քաղաքապետը, որ չի դադարում հավատալ սեփական քաղաքական ապագային՝ անկախ նրանից, թե օբյեկտիվորեն որքան է իր շանսը, քանիսն են պատրաստ գնալ նրա հետևից:
Հայաստանում կուսակցությունների պակաս առանձնապես չի զգացվում: Բայց, ցավոք, փաստն այն է, որ որքան դրանց թիվն ավելանում է, այնքան վատանում է երկրի վիճակը, հանրության հիասթափությունն է՛լ ավելի է խորանում՝ ավիրելով քաղաքական դաշտը:
«Կարգին Հայկոյի» մասին մի ժամանակ ասում էին, թե որոշ ուժեր ցանկություն ունեն՝ նրան Նիկոլ Փաշինյանի քաղաքական ախոյան-այլընտրանք սարքելու: Կար կարծիք, որ եթե քաղաքապետի ընտրություններում Հայկոն հաղթի, ապա հաջորդ բարձունքը, որ նա ստիպված է լինելու նվաճել, վարչապետի աթոռը կլինի: Բայց քաղաքապետ դարձավ Տիգրան Ավինյանը, ու Մարությանի քաղաքական կարիերան կարծես սկսեց դոփել տեղում:Սակայն այն, որ նա ուզում է կուսակցություն ստեղծել, խոսում է այն մասին, որ որոշ ուժեր դեռ շարունակում են նրան հավատալ ու պլաններ կազմել նրա վերաբերյալ:
Լա՞վ է դա, թե՞ վատ:
Այս հարցին կպատասխանի ժամաակը, բայց մեծ է գայթակղությունը՝ կարծելու, որ Հայկոն, ինչպես և նրա ուղին բռնած շատերը, չի կարողանալու դիմանալ գայթակղությանը՝ առերևութաբար գուցե ընդդիմադիր, բայց կուլիսներում որպես իշխանության հենարան հանդես գալով:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

2 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago